Երևան
22 / Փետրվար / 2019

Բոգոյին, նրա որդուն և քենակալին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի խնամի Ռուբեն Կոստանյանին (Սիմոնյան), որն առավել հայտնի է որպես քրեական հեղինակություն Բոգո, նրա որդուն և քենակալին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրանք մեղադրվում են բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համաի ՀՀ քրեական օրենսգքրի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։ Ենթադրաբար պատճառված նյութական վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, որոնց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով»- ասաց Տռուզյանը:

Բոգոյի, նրա որդու և քենակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Բոգոն է «նայում» ավտոկայանը և հսկում տարբեր ուղղություններով ուղևորափոխադրումներ կատարող վարորդներին։ Երևան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է տուժող Առաքելյանը, որն այնտեղ է աշխատել 2016֊ 2017 թվականը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ քրեական հեղինակություն Բոգոն հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

դիտվել է 32590 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն