Երևան
13 / Դեկտեմբեր / 2018

Ոստիկանությունը` «Մենք» դաշինքի եւ «Իմ քայլի»-ի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։

Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։

Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։

Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական եւ Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Ի՞նչ է կատարվել Նոր Նորքում. ընդհարում «Մենք»–ի և «Իմ քայլի» ներկայացուցիչների միջև

դիտվել է 16585 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...