Երևան
18 / Հունիս / 2019

Համաշխարհային մամուլի արձագանքը hայաստանյան ընտրություններին

Համաշխարհային մամուլը ուշի-ուշով հետևում է Հայաստանում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Մի շարք ռուսական լրատմավիջոցների հրապարակած հոդվածներում արդեն իսկ հռետորական հարցադրումներ են նկատվում: Այսպես, «Ռիա Նովոստի»-ն իր՝ «Ընտրությունները Հայաստանում. ի՞նչ հույսեր են փայփայում հակառուսական ուժերը» հոդվածում նշում է, որ այս ընտրություններով ի վերջո կավարտվի իշխանության փոխանցման գործընթացը հեղափոխական քաղաքական ուժին: Լրատվամիջոցը ընտրությունների միակ ինտրիգը համարում է այն, թե կհաջողվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմին կրկնել Երևանում սեպտեմբերին արձանագրած բարձր արդյունքը:

Korrespondent.ru-ն անդրադառնալով Հայաստանյան ընտրություններին, նշում է, որ դրանք առաջին արտահերթ ընտրություններն են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Լրատվամիջոցը հատուկ ուշադրություն է հրավիրում հատկապես տեղամասերում տեղադրված տեսախցիկների թվի վրա՝ շուրջ 1500, որոնք ըստ հոդվածագրի, պետք է ավելի թափանցիկ դարձնեն, թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ հետագայում ձայների հաշվարկի գործընթացը:


Բրիտանական BBC-ին «Փաշինյանին լուրջ քննություն է սպասվում» հոդված է հրապարակել, որտեղ Փաշինյանի լայն ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը նշվում է ֆեյսբուքյան ուղղիղ եթերները, որոնք ըստ հոդվածագրի վարչապետին ներկայացնում են իբրև հասարակությանը առավել մոտ կանգնած քաղաքական գործչի:Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցը ֆիքսել է նաև ընդդիմադիր բևեռի, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի մտահոգությունները՝ Հայաստանում այսքան վաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասով:

դիտվել է 27786 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3