Երևան
17 / Հունիս / 2019

Հայաստանում ընթանում են պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)

Հայաստանում սկսվել են երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Օրենսդիր մարմնի բոլոր նախորդ գումարումներն ընտրվել են նախօրոք նախանշված ժամկետներում (ֆոտոռեպորտաժ):

Ընտրական տեղամասերը բաց կլինեն ժամը 8.00-ից մինչեւ 20.00:


Ընտրություններն անցկացնելու համար բացվել են 2010 ընտրական տեղամասեր, որից 479-ը՝ Երեւանում: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների արձանագրությունները կուղարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովներ (երկրում կա 38 ՏԸՀ, մայրաքաղաքում՝ 10): Նրանք իրենց հերթին իրական ժամանակի ռեժիմում արդյունքները էլեկտրոնային տարբերակով մտցնելու են ձայների հաշվարկի միասնական համակարգի մեջ:

Հաշվի առնելով, որ Հայաստանը վերջնականապես խորհրդարանական հանրապետություն է դարձել՝ այսօրվա ընտրություններում հաղթողը ամբողջական իշխանություն կստանա: Ուժերից մեկի կողմից 7-րդ գումարման Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ստանալու դեպքում այդ ուժի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող անձը նոր խորհրդարանի աշխատանքն սկսելու օրը նախագահի կողմից մեխանիկորեն կնշանակվի վարչապետ՝ երկրի փաստացի ղեկավար:

Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:

Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ազգային ժողովում ընտրվելու է առնվազն 101 պատգամավոր, եւս 4 տեղ հատուկ քվոտայով հատկացվելու է չորս խոշոր ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչներին: Եթե որեւէ ուժ պատգամավորական մանդատի 2/3-ը ստանա, ապա պատգամավորների թիվը կավելանա, մինչեւ ընդդիմությունը խորհրդարանի 1/3-ը չզբաղեցնի: Երկրում ընտրություններին մասնակցելու համար նվազագույն շեմ վաղուց չկա, այսինքն՝ ցանկացած ակտիվության դեպքում դրանք վավեր են հայտարարվելու:

Ընտրությունները կանցկացվեն նախկին Ընտրական օրենսգրքով. պատգամավորների թեկնածուների համապետական եւ տարածքային ցուցակներով: Ընտրողները կարող են քվեարկել կուսակցությանը կամ դաշինքին, ինչպես նաեւ քաղաքական ուժին եւ թեկնածուներից մեկին: Ամեն դեպքում ընտրական մրցակցի օգտին մեկ ձայնն է հաշվվելու:

Ընտրողների ակտիվության մասին առաջին տվյալները ԿԸՀ-ն կհնչեցնի կեսօրին: Իսկ քվեարկությունից հետո ԿԸՀ-ն իր առցանց թվատախտակին ընտրությունների նախնական արդյունքները կներկայացնի:

Նախորդ փորձը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն ընտրությունների ամենաառաջին արդյունքները կներկայացնի 23.00–24.00-ին: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի: Բանն այն է, որ սկզբում հայտնի կդառնան փոքրաթիվ գյուղական բնակավայրերի ընտրական տեղամասերի արդյունքները, որոնք, որպես կանոն, չեն արտացոլում իրական քաղաքական դասավորությունը: Եզրակացություններ հնարավոր կլինի անել, երբ Երեւանից եւ այլ խոշոր քաղաքներից արդյունքները ստացվեն, որտեղ ընտրողների թիվը հավասարաչափ բաշխված է ընտրական տեղամասերի միջեւ: Գիշերվա 02.00–03.00-ին արդեն հնարավոր կլինի հասկանալ, թե մրցարշավի մասնակիցները որքան ձայներ են ստացել:

NEWS.am-ը, ինչպես միշտ, հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի մեր ընթերցողներն առաջինն իմանան ընտրությունների ստուգված արդյունքները:

դիտվել է 3860 անգամ

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3