Երևան
26 / Հունիս / 2019

Միստր X-ը, Սարգիս Մանուկյանը, Միհրան Կիրակոսյանը և այլ հայտնիներ ելույթ կունենան -M- Dance Studio-ի հոբելյանական տարեդարձին

Բոլորի կողմից սիրված երգիչներ ու պարային ոլորտի հայտնի ներկայացուցիչներ ելույթ կունենան միջազգային մեծ ճանաչում ունեցող -M- Dance Studio-ի հոբելյանական համերգին։ Նրանց թվում են Միստր X-ը, Սարգիս Մանուկյանը, կիթառահար Կարո Սարաֆյանը, հայտնի պարողներ Միհրան Կիրակոսյանը, Փոլ Կարմիրյանը և ուրիշներ։

Տասնամյակին նվիրված համերգը տարբերվելու է իր բովանդակությամբ ու պարային բեմադրություններով։ Ինչպես վստահեցնում են կազմակերպիչները՝ ոչ մի պար, ոչ մի շոու չի կրկնվելու։ Ամեն ինչ բեմադրված է նորովի՝ բոլորովին այլ մոտեցումներով։ Այս անգամ առաջին անգամ միասին իրենց պարային կատարումով հանդիսատեսին կներկայանան նաև ստուդիայի հիմնադիրներ Գրիգորի և Լիլիա Սեդրակյանները։ Շոու ծրագրին իր մասնակցությունն է ունենալու նաև պանտամիմայի վարպետ Արա Հարությունյանը։ Այնպես որ դեկտեմբերի 15-ին ամերիկահայերին սպասվում է համերգային բացառիկ ծրագիր։

Ստուդիայի հիմնադիրներից Լիլիա Սեդրակյանը, ով այս պահին զբաղված է համերգային ծրագրով, մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ յուրաքանչյուր համերգ ու պարային ներկայացում իր կարևորությունն ունի, բայց այս բեմելն առանձնակի իմաստ ունի։ «Ոչ մի բեմադրություն չի կրկնվելու։ Բոլոր մտահաղացումներն ու պարային բեմադրությունները նոր են՝ նախորդներից տարբեր թե իրենց կազմով, թե հագուստներով, թե շոույով։ Այս տարի մեզ հետ է նաև Վիկտորիա Դեմիրճյանը, ով զբաղվում է բեմադրությունների մեծ մասով»,- նշում է Լիլիա Սեդրակյանը` հավելելով, որ համերգային ծրագիրը վարելու է -M-Dance-ի լավագույն ընկեր` հաղորդավար Գևորգ Եղիազարյանը:

դիտվել է 17698 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է