Երևան
23 / Մարտ / 2019

Գյումրեցի 45-ամյա կինն՝ անսպասելի ծննդաբերել է․ Ուշագրավ պատմություն

Armtimes.com-ը գրում է․ Այս գիշեր արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Ժամը 3-ի սահմաններում որովայնի սուր ցավերով շտապբուժօգնության մեքենայով ծննդատուն է տեղափոխվել 1973 թվականին ծնված Մարգարիտ Գրիգորյանը:

Նա բժիշկներին պատմել է, որ վերջին երեք ամիսներին ստամոքսի սուր ցավեր է ունեցել, այդ պահին էլ գանգատվել է կողերի եւ որովայնի ցավերից: Հետազոտության պահին, սակայն պարզվել է, որ 45-ամյա կինը ծննդաբերում է:

Արագ կազմակերպվել է ծննդօգնությունն ու ընդունման պահից 10 րոպե հետո Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է տղա երեխա 2 կգ 900 գ քաշով, 50 սմ հասակով:

Մարգարիտն ասում է՝ մտքով անգամ չի անցել, որ հղի է: Միայն ստամոքսի ցավեր է ունեցել, բժշկի էլ չի գնացել:

Երբ բժիշկներն ասել են, որ ծննդաբերում է, անակնկալի է եկել: Կինը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ նման դեպք իր հետ նաեւ 9 տարի առաջ է պատահել:


Կրկին անսպասելի, և կրկին տղա է լույս աշխարհ բերել: Մասնագետներն ասում են՝ անկախ այն հանգամանքից, որ կինը երբեք կոնսուլտացիաների չի գնացել եւ ապրել է սովորական կյանքով, առողջ բալիկ է ունեցել: Երկուշաբթի դուրս կգրեն, տուն կճանապարհեն:


Մարգարիտի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս 2-ը դպրոցական են, աղջիկներից մեկն այս տարի է դպրոցն ավարտել, փոքր տղան էլ 5 տարեկան է, մանկապարտեզ չի հաճախում:

Շիրակի մարզպետն այցելեց բազմազավակ մորը, վարդեր նվիրեց եւ ասաց. «Դուք հերոս եք: ՀԺ-ի հետ զրույցում էլ նշեց՝ եթե ընտանիքն ինչ-որ բանի կարիք ունենա, պատրաստ են օգնել, քանի որ բազմազավակներն այսօր իսկապես հերոսներ են»:

դիտվել է 83315 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...