Երևան
19 / Օգոստոս / 2019

Եթե նա չի հարգում իր մորը, չի հարգի նաև ձեզ. ինչպես հասկանալ, թե ինչպիսին կլինի տղամարդը կնոջ հետ հարաբերություններում

Երկրի վրա ամենաուժեղ կապը, թերևս, մոր և երեխայի կապն է։ Տղայի առաջին պատկերացումը կնոջ, սիրո և նրա նկատմամբ հարգանքի մասին երեխան իմանում է հենց իր մոր հետ շփվելու ընթացքում։

Միասին վերլուծենք, թե ինչպես է ազդում մոր հետ կապն ու հարաբերությունները տղայի հետագա վարքի վրա։ Այլ խոսքերով ասած՝ ինչպես տղան վերաբերվում է մորը, այնպես էլ հետո նա վերաբերվում է իր կնոջը։

Ինչպես իմանալ, թե ինչպիսին կլինի տղամարդը հարաբերություններում։

Ինչպես արդեն նշվեց, մի քանի հատկանիշներով կարելի է վստահաբար ասել, թե ինչպես տղամարդը կվերաբերվի իր զուգընկերուհուն։ Մասնավորապես. դա կախված է նրանից, թե ինչպես է նա վերաբերվում իր մորը և ինչպիսին են եղել նրանց հարաբերությունները, երբ նա մեծանում էր։

Տղամարդը, որը հարգում է իր մորը, կհարգի նաև այլ կանանց։ Նա կգնահատի հարաբերությունները և հոգ կտանի դրանց համար հենց այնպես, ինչպես նրանից սպասում են։

Եթե մոր հետ նա ամուր կապ չի ունեցել, մոտ և բաց չի եղել նրա հետ, նա չի իմանա, թե ինչպես դրսևորի սերը և քնքշանքը, իսկ դա նշանակում է, որ նրա համար դժվար կլինի հարաբերություններում։

Նա հարգանքով կվերաբերվի բոլոր կանանց, ընկերություն կանի շատերի հետ, բայց հենց որ գործը հասնի ավելի լուրջ և խորը հարաբերություններին, նա փախուստի ուղիներ կփնտրի։

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա չի ունեցել սեր և կապվածություն մոր հետ, այդ պատճառով էլ նրա համար այդ զգացմունքները ինչ որ մեկին նվիրելը նոր և վախեցնող մի բան է։ Դա չի նշանակում, որ նա այդպես էլ չի սովորի սիրել, բայց նրան պետք է սովորեցնի զուգընկերը, իհարկե դա էլ հեշտ չի լինի։

Եթե տղամարդը ընդհանրապես չի հարգում մորը, քանի որ հոգեբանական բռնության է ենթարկվել երեխա ժամանակ, շատ մեծ է հավանականությունը, որ այլ կանանց էլ նա կվերաբերվի հենց այդպես՝ առանց հարգանքի և նվաստացնելով։ Նման տղմարդու հետ շատ դժվար է հարաբերություններ կառուցելը, նա պարզապես չգիտի, թե ինչ է սերը, քանի որ զրկված է եղել սիրուց ու ջերմությունից մանկության տարիներին։

Եթե հանդիպեք այդպիսի տղամարդու, հասկացեք, որ նա ձեզ համար չէ, դուք երբեք չեք կարողանա փոխել նրան. դա անհնար է։ Նա ինքը պետք է գլուխ հանի իր անցյալից, ուրիշ ոչ ոք այստեղ չի կարող խառնվել։

Եվ այսպես, եթե սկսեք հանդիպել ինչ որ մի տղամարդու հետ, շատ ուշադիր հետևեք, թե ինչպես է նա վերաբերվում իր մորը, արդյո՞ք հարգում է։ Չէ՞ որ չի կարելի է հարգանք սպասել մի տղամարդուց, որը չի հարգում իր կյանքի առաջին կնոջը՝ մորը։

https://blognews.am/arm/news/581965/ete-na-chi-hargum-ir-mory-chi-hargi-naev-dzez-inchpes-haskanal-te-inchpisin-klini-txamardy-knoj-het-haraberutyunnerum.html 

դիտվել է 9502 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին