Երևան
25 / Հունիս / 2019

Անչափահաս հիվանդներին բռնաբարելու մեջ կասկածվում էանեսթեզոլոգ Արմեն Հովհաննիսյանը

Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սանկտ-Պետերբուրգի Ադմիրալտեյսկի պողոտայի կլինիկայի 3 հիվանդ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել կլինիկայի աշխատակցի կողից իրենց բռնաբարելու մասին։

Նախ գրավոր բողոք է ներկայացրել մի աղջիկ, ով վիրահատվել է կլինիկայում, ապա եւս երկուսը։ Սեռական բռնության ենթարկվածների թվում կան դեռահասներ՝ ծնված 2001 եւ 2002 թթ., եւս մեկը՝ ծնված 1997թ.

Ապշեցուցիչ այս միջադեպը տեղի է ունեցել նույն օրը՝ դեկտեմբերի 19-ին։ Ընդ որում՝ հիվանդները սեռական բռնության են ենթարկվել նարկոզի տակ գտնվելու ժամանակ։

Բուժհաստատության ղեկավարությունը եւս դիմել է իրավապահ մարմիններին։Բժիշկ Հովհաննիսյանը ձերբակալվել է հենց իրաշխատավայրում։ Վերջինս իր մեղքը չի ընդունել։

Փաստինֆո

դիտվել է 91335 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է