Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Ցուլի աստղագուշակը 2019 թվականի համար

Եկեք միասին պարզենք, թե ինչ է սպասվում Ցուլին 2019 թվականին։

2019 թվականին Ցլի համար առաջին տեղում փողն է լինելու։ Թերևս նաև երկրորդ և երրորդ տեղերում է փողը։ Աստղերն այս շրջանում խոստանում են սրացնել Ցլի՝ փող աշխատելու հոտառությունը։ Սակայն դա չի նշանակում, որ փողն ինքն իրեն է գալու Ցլի ձեռքը, դրա համար նա որոշակի ջանքեր պետք է գործադրի, համբերություն և սառնասրտություն։

Ընդհանրապես, տարին խոստանում է դրական լինել ոչ միայն շահույթի առումով. սա գերազանց շրջան է կարևոր որոշումներ կայացնելու, հեռանկարային գործարքներ կնքելու, ինչպես նաև առք ու վաճառքի համար։

Ցլի սիրային հորոսկոպը 2019 թվականի համար

2019 թվականին սիրային առումով աստղերն անողոք են լինելու Ցլի նկատմամբ. նրան ընտրության առջև են կանգնեցնելու՝ կա՛մ փող, կա՛մ սեր։ Ցավոք, համատեղել այս երկուսը շատ դժվար է լինելու։ Ահա այսպիսի դժվար ընտրություն. սակայն սիրտը Ցլին կհուշի, թե որն է իր համար ավելի կարևոր։

Եթե ցուլը գտնվում է իր կեսի փնտրտուքի մեջ, աստղերը խորհուրդ են տալիս նրան մի որոշ ժամանակով մոռանալ գործերի մասին և ավելի հաճախ հայտնվել այնպիսի տեղերում, որտեղ ռոմանտիկ ծանոթությունների հավանականությունը մեծ է։ Իսկ նրանք, ովքեր արդեն զուգընկեր ունեն, թող նման վայրեր միասին հաճախեն, դա միայն կամրապնդի նրանց կապը։

Բիզնես, աշխատանք և փող

Ֆինանսական առումով 2019 թվականը խոստանում է Ցլին ամենահաջող տարիներից մեկը լինել, սակայն նրա հաջողության գրավականը ոչ թե կույր հաջողությունն է լինելու, այլ սթափ հաշվարկը, ուշադրությունն ու համբերությունը։ Այնուամենայնիվ, եթե Ցուլը բորսայի խաղացող չէ, աստղերը խորհուրդ չեն տալիս նրան բախտը փորձել բորսային խաղերի մեջ։

Ի՞նչը հաջողություն և փող կբերի Ցուլին 2019 թվականին

• Սեփական բիզնեսն ու առևտուրը,

• Ներդրումների պլանավորումը լուրջ նախագծերի մեջ,

• Երկարաժամկետ գործարքների և պայմանագրերի կնքումը։

Ինչի՞ց պետք է խուսափի Ցուլը 2019-ին
• Ռիսկային նախագծերից,

• Սպոնտան որոշումներից և քայլերից։

դիտվել է 62128 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա