Երևան
17 / Հունիս / 2019

Հայաստանն ազատվում է ՀԱՊԿ-ից

Դեկտեմբերի 22-ին Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:

Հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսն ու Ղազախստանը առաջ են մղում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին, որի նշանակման վերաբերյալ որոշման նախագիծն արդեն ստորագրել է Լուկաշենկոն: Զասն արդեն հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ եւ հայտարարել, որ պատրաստ է հանդիպել նաեւ Հայաստանի ղեկավարի հետ:


Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասել է, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում այդ հանդիպումը: Իր հերթին, Փաշինյանն ասել է, որ հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով, եւ Հայաստանը փորձելու է հասնել դրան:

«Ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չի, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Խնդիրը ավելի խորն է և բովանդակային… Եվ մենք պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով հարց տանք ինքներս մեզ`ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է այս մասին, ասելով, որ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, հինգերորդական հարց է, ու պետք է ի վերջո հասկանալ՝ մեզ պե՞տք է ՀԱՊԿ-ը, թե ոչ: Եվ իսկապես, հաշվի առնելով այդ դաշինքում տիրող իրավիճակն ու լրջագույն խնդիրները, գլխավոր քարտուղարի խնդիրը դառնում է երկրորդական:

ՀԱՊԿ-ում այս իրավիճակը ջրի երես հանեց Հայաստանը: Մինչ այդ, խնդիրները լռության էին մատնվում, լավագույն դեպքում Հայաստանի ղեկավարությունը վեհերոտ հայտարարություններ էր անում ՀԱՊԿ երկրների պահվածքի կապակցությամբ:

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանին թշնամի երկրներ, որոնք չեն էլ թաքցնում այդ հանգամանքը: Երկրորդ պահն այն է, որ այդ երկրները զբաղված են Հայաստանին մեկ այլ թշնամի երկրի՝ Ադրբեջանի լոբբինգով, եւ փորձում են այդ երկրին ներգրավել իրենց ծրագրերի մեջ:

Այստեղ էական նշանակություն են ստանում ներքին կանոնադրական խնդիրները, որոնք նույնպես բացահայտվեցին Խաչատուրովի հետ կապված իրադարձություններից հետո: Դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ գլխավոր քարտուղարի խնդիրը Հայաստանը դիտարկում է որպես լծակ՝ ՀԱՊԿ կանոնադրական ճշտումների հասնելու եւ Ադրբեջանի «մուտքն» այս կամ այն կարգավիճակով փակելու համար: Ըստ ամենայնի՝ ՀԱՊԿ բնույթը հասկանալու մասին նրա թեզը հենց այս խնդրին է միտված:

Միեւնույն ժամանակ, այս ամենով հանդերձ, Հայաստանը պետք է պնդի հայ թեկնածուի հարցը, որքան էլ որ քիչ ժամանակ է մնացել մինչեւ 2020 թ., երբ ավարտվում է Հայաստանի քվոտայի ժամկետը: Այս խնդիրը Հայաստանը չի ձգձգում, այլ մյուս երկրները:

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումն ու հարցադրումները բարձրացրել են Հայաստանի դերն այս կազմակերպությունում, միաժամանակ ակնհայտ դարձրել ՀԱՊԿ մարգինալությունն ու դատարկությունը, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ հակա-դաշնակցային բնույթը: Այս առումով, Հայաստանն ազատվում է ՀԱՊԿ-ի հանդեպ փաստացի միակողմանի պարտավորություններից, որը եղել է մինչ այժմ:

Lragir.am 

դիտվել է 67081 անգամ

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3