Երևան
19 / Հունվար / 2019

Ռուսաստանի երեք պայմանները Հայաստանին․ Ինչ է կատարվել․․․

Lragir.am-ը գրում է․Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերի 27-ին, հայտնում են լրատվամիջոցները: Հիմնական թեման, ինչպես նշվում է, գազի գինն է…

Վերլուծաբանները փորձում են կռահել՝ կաճի, թե կնվազի գազի գինը Հայաստանի համար՝ դիտարկելով դա որպես հայ-ռուսական հարաբերությունների համալիրի ցուցիչ ու առանցքային գործոն…

Բանը գին չէ, որքան քաղաքական իրադրությունը եւ ապագա հարաբերությունների փիլիսոփայությունը…

Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ պայմանավորվել Պուտինի հետ, Ռուսաստանը կպահպանի՞ Երևանի քաղաքական որոշումների վրա ազդեցությունը և կկարողանա՞ հեղափոխական հրապարակայնությունը նվազեցնել Ռուսաստանի միջամտության աստիճանը…

Կողմերը վաղուց են պատրաստվում բանակցություններին՝ առաջ քաշելով սեփական պայմանները…

 Օրինակ, Ռուսաստանն անթաքույց հայտարարում է Հայաստանում ԱՄՆ քաղաքականության սահմանափակման անհրաժեշտության մասին…

Դա վերաբերում է ինչպես բիոլաբորատորիաներին, այնպես էլ Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ մտադրությանը…

Այս մասին արտահայտվել են Լավրովը, Կարասինը, Զախարովան: Երևանը կտրուկ չի պատասխանում հայ-ամերիկյան հարաբերություններին Ռուսաստանի միջամտության անթույլատրելիության մասին,սակայն միևնույն ժամանակ հավատարմության երդում չի տալիս Ռուսաստանին՝ հայտարարելով, որ ինքնիշխան քաղաքականություն է վարելու…

Մոսկվայի երկրորդ պայմանը Գյումրիում ռուս զինծառայողի կողմից կնոջ սպանությունը չքաղաքականացնելն է, որ հարցը չվերաճի ռազմական բազայի տեղակայման խնդրին…

Հայաստանը, ըստ ամենայնի, ընդունել է պայմանը. Նիկոլ Փաշինյանը նույնպես կոչ է արել չքաղաքականացնել սպանությունը, իսկ գլխավոր դատախազությունը փաստացի ընդունել է Ռուսաստանի սահմանադրության առավելությունը Հայաստանի բազայի տարածքում…

Սակայն Երեւանի այս մոտեցումը ցանկացած պահի կարող է փոխվել, եթե Մոսկվան փորձի գազի բանակցությունները տանել վասալային քաղաքականության նախկին հունով…

Մոսկվայի երրորդ պայմանը Հայաստանի նախորդ իշխանությունների գործերի ընդունումն է ու նախկին որոշումները վերանայելուց հրաժարվելը…

Մոսկվայի համար անընդունելի է Հայաստանի նոր իշխանություններից կողմից նրանց նախորդների ժառանգության մերժումը…

Անընդունելի է ոչ այն պատճառով, որ Մոսկվային հետաքրքրում է Քոչարյանի կամ Սարգսյանի ճակատագիրը, այլ որ նախկին իշխանություններին մերժելու գործընթացը և նրանց օրենքից դուրս հայտարարելը կարող է հանգեցնել նրանց իսկ ստորագրած միջպետական փաստաթղթերի վերանայմանը…

Վլադիմիր Պուտինը երեկվա մամուլի ասուլիսում իզուր չէ ընդգծել, որ հույս ունի հարաբերություններ կառուցել նախկին իշխանությունների օրոք ստեղծված հիմքի վրա…

Մոսկվան, հավանաբար, Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ է ակնկալում, որ կսահմանափակվի, օրինակ, Քոչարյանի ձերբակալությամբ եւ չի վերանայի, օրինակ, գազային պայմանագիրը…

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում վերջին ասուլիսի ժամանակ մի քանի անգամ հրաժարվել է նախկին իշխանությունների գործողությունների պատասխանատվությունից, օրինակ, Նախիջեւանի և բիոլաբորատորիաներում «օտարերկրյա զինվորականների բացառման» մասին համաձայնագրի ստորագրման հարցերում․․․

Դրանով նա հասկացնել է տվել, որ չի կարող երաշխավորել, որ նախորդ որոշումները չեն վերանայվի․․․

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, որ հանրապետության ներկայիս կառավարությունը ռուսական կողմի հետ չի քննարկել պայմանագրի ստորագրման մասին հարցը․․․

«Խոսելով Հայաստանի Հանրապետության մասին, մենք նկատի ունենք պետությունը», – ասել է Մարիա Զախարովան․․․

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները եւ պայմանավորվածությունները դիտարկում է անկախ ներքաղաքական իրադրությունից․․․

Երեք գլխավոր հարցերը՝ ամերիկյան ներկայությունը, ռազմական բազան եւ հայ-ռուսական պայմանագրերի ճակատագիրը հաղթաթղթեր են Նիկոլ Փաշինյանի ձեռքում…

Մոսկվայից այդ պայմանների բարձրաձայնումը վկայում է, որ Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանը կորցնելու հեռանկարով․․․

Նիկոլ Փաշինյանը մանևրի մեծ դաշտ է պահպանում եւ ցույց է տվել, որ Երևանը հայ-ռուսական հարաբերություններում ծանրակշիռ խոսք ունի․․․

Հարցն այն է, արդյոք այդ պայմանների կատարումը համարժեք է նրան, ինչ Ռուսաստանը պատրաստ է տալ Հայաստանին, գազի գնի պահպանման, թե զենքի նոր պայմանագրի տեսքով․․․

դիտվել է 135669 անգամ

Դերասան Վլադիմիր Կոստանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն