Երևան
22 / Փետրվար / 2019

Երևանում` Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ը գրում է․դեկտեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում․․․

Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արթուր Գասոյանը իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի և Nissan մակնիշի 35 FA 809 համարանիշի ավտոմեքենային․․․

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն․․․

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք․․․

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը իր առջև հայտնված երեխաների դիմացից չթեքեր այլ ուղղությամբ, ապա երեխաները ավելի լուրջ վնասվածքներ կստանային․․․

«Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»․․․

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը․․․

Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,որտեղի ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ․․․

դիտվել է 13744 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն