Երևան
19 / Հունվար / 2019

Ամսի 27-ի գլխավոր ինտրիգն ու Արցախը. Փաշինյանը գործի է դնում խաղաքարտերը

Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը պաշտոնապես հաստատեց մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինի ազդարարած այցը՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կլինի հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ: Փաշինյանի՝ Մոսկվա այցը, փաստորեն, առաջինն է խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, որի կապակցությամբ ՌԴ նախագահը այդպես էլ չի շնորհավորել նրան: Ուշագրավն այն է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ՝ Հայաստանում սկիզբ առան ցույցեր, այսպես ասած, ռուսական գործոնի դեմ: Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Բողոքի ձայն են բարձրացնում Գյումրիում տեղակայված ռուսական բազայում ոչ կանոնադրական հարաբերությունների, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք դարձած ռազմաբազայի դեմ: Ցուցարարները հայտարարություն հնչեցրին՝ նշելով, որ ռուսական բազան սպառնալիք է դարձել Հայաստանի ինքնիշխանությանն ու քաղաքացիների անվտանգությանը: Այստեղ ուշագրավը ոչ թե բողոքի ակցիան է, այլ ժամանակահատվածը, որում այն անցկացվում է: Նախ՝ հասկանալի չէ, ինչին էին սպասում ցուցարարները, և ինչո՞ւ են բողոքի ձայնը բարձրացնում հենց հիմա՝ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ:

Մոսկվայում Փաշինյանին հեշտ խոսակցություն չի սպասվում: Դա ակնհայտ է: Վստահ կարելի է նաև պնդել, որ քննարկման առարկա է դառնալու Արցախյան հակամարտության կարգավորումը, մասնավորապես՝ տարածքների վերադարձի հարցը: Նման օրակարգից խուսափելն անհնար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի փաստարկները և դիրքորոշումը այս պահին ռուսների համար ավելի ընդունելի են թվում: Եվ այդ հարցը անմիջականորեն կապվելու է Հայաստան մատակարարվող գազի գնի հետ: Ինչպես գիտենք՝ հայ-ռուսական գազային պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո չի բացառվում, որ ռուսական կողմը դիմի գազի սակագնի բարձրացմանը՝ 1 խմ-ի դիմաց այն սահմանելով 215 դոլար: Եթե Փաշինյանը համաձայնի Կրեմլի առաջարկությանը և ընդունի խաղի նոր կանոնները Արցախում՝ գազի գինը հունվարին կմնա անփոփոխ: Եթե ոչ՝ ապա մենք կունենանք նոր սակագին՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով:

Փաստորեն, հայտնվելով տուպիկային իրավիճակում՝ Փաշինյանը դիմում է Սերժ Սարգսյանի զինանոցին՝ հակառուսական ցույցերով մեսիջ հղելով Մոսկվային: նա փորձում է ցույց տալ, որ հակառուսական տրամադրություններն ակտիվանում են և միայն ինքն է ի զորու պահել դրանք վերահսկողության տակ: Սա, իհարկե, խաղաքարտ է Փաշինյանի ձեռքում, սակայն ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել: Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան կհավատա, որ վիճակն իրականում այդքան կրիտիկական է, իսկ ռուսական շահը Հայաստանում՝ վտանգի տակ…

Ս.Խաչատրյան

դիտվել է 18781 անգամ

Դերասան Վլադիմիր Կոստանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն