Երևան
25 / Հունիս / 2019

Մոսկվայի «նոր» պլանը Արցախի հարցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր պետությունների կարգավիճակ սահմանելու մասին: Բացի դրանից՝ ըստ ստորագրվելիք մեկ այլ փաստաթղթի, ՀԱՊԿ երկրները կարող են գագաթնաժողովներին գործուղել ոչ միայն պետությունների ղեկավարներին, այլև վարչապետներին: Այդ արձանագրությունների ստորագրումը նպատակահարմար է համարվում կատարել ՀԱՊԿ գագաթնաժողովում: Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին։ Իհարկե, ռեալ քաղաքականության տեսանկյունից սա այնքան էլ իրական սցենար չէ, որովհետև Բաքվի այսօրվա չեզոք արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, իրեն արդարացնում է՝ առանց այդ երկրին կաշկանդելու կամ նրա առաջ պարտավորություններ սահմանելու:

Եթե Պուտինի նպատակը հենց Ադրբեջանին ՀԱՊԿ կազմ բերելն է, իսկ ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կա՝ ապա Հայաստանը հայտնվում է անչափ բարդ իրավիճակում: Եթե Փաշինյանը վետո է կիրառում Բաքվի անդամակցությանը, ապա նրան իհարկե կհիշեցնեն իր և իր թիմի՝ տողատակով և բացահայտ արված բարեկամության, խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին արված հայտարարությունները, ինչը լուրջ դիսոնանս կառաջացնի Փաշինյանի խոսքի և գործի միջև: Եթե Հայաստանը համաձայնում է Բաքվի անդամակցությանը, ապա գործի է դրվելու Մոսկվայի կողմից դեռևս տարիներ առաջ գծված սխեման՝ պարարտ հող է նախապատրաստվելու Արցախում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման համար: Իսկ ինչպիսի՞ն էր այդ ծրագիրը, որը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքերով՝ առաջարկվել է նաև Սերժ Սարգսյանին: Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ, այսպես ասած, անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Այդպիսով, խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջև ռազմական գործողություններ չեն սկսվի։

Սակայն, դեռևս այն ժամանակ, երբ խաղաղապահների ՝ Արցախում տեղակայելու հարցը նոր–նոր էր դաշտ մտել, Միացյալ նահանգները բավական կտրուկ հայտարարեցին, որ չի կարող լինել այդպիսի հեռանկար: Ապրիլի պատերազմից հետո էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խաղաղապահների տեղակայման հարց չկա եւ հայկական զինուժն է ապահովում խաղաղությունը։ Այսօր, սակայն, իրավիճակ է փոխվել, և հաշվի առնելով Հայաստանի օրեցօր թուլացող դիրքերը ՀԱՊԿ-ում՝ ռուսական կողմը կարող է համարել, որ այժմ ամենահարմար պահն է իր քաղաքական երազանքը ի կատար ածելու համար: Ռուս տարբեր «փորձագետներ», մեկնաբաններ, պատգամավորներ արդեն իսկ բուռն կերպով սկսել են Ադրբեջանի «ջրաղացին ջուր» լցնել: Իհարկե, պարզ է, որ այդ ջանքերը կոնկրետ ուղղորդված ու այդ մարդիկ որոշ դեպքերում են ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող: Ինչպես արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում՝ Ալիևը լուրջ ռեսուրսներ է ծախսում:

Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը: Փաշինյանի կառավարությանը հունվարին մեկնարկող բանակցային ռաունդում լուրջ փորձություններ են սպասվում, որոնք Հայաստանի նոր իշխանությունները պետք է հաղթահարեն՝ հիմնվելով միայն ու միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդների պետական շահերից:

Ս.Խաչատրյան

դիտվել է 47929 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է