Երևան
23 / Օգոստոս / 2019

Այսուհետ հարկատուները կհոգան նաև ալֆոնսների կարիքները

Երկու օր է՝ համացանցը ցնցել է մի տեսանյութ: Տարիքով հայ տղամարդը պարծենում է, որ իր տղային եկել և ժողովրդական լեզվով ասած՝ ուզել են: Խոսքը` Մամիկոն Զոհրաբյան-Բագրատունու հոր՝ Սուրեն Զոհրաբյանի՝ մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի մասին է:

Հիշեցնենք՝ ազգանունը Բագրատունու փոխած Մամիկոնը պնդում է, որ իրեն առևանգել են Արամ Վարդանյանի մարդիկ: Ծեծել, այնուհետև տաբատն իջեցրել և նկարել են: Բայց չեն բավարարվել միայն այդքանով, նաև նկարն ուղարկել են զոքանչին: Մենք չգիտենք՝ այդ ամենը եղել է, թե Մամիկոնը, ալֆոնսին հատուկ երևակայությամբ, հորինել է: Դա կպարզի դատաքննությունը: Բայց այն, որ ալֆոնսին ոչ հարիր անուն ունեցող Մամիկոնը երկար տարիներ իր ֆինանսական բարեկեցությունը կառուցել է կանանց ծառայություններ մատուցելու միջոցով, դա կասկած չի հարուցում:


Ընտանիքին մոտիկ մարդիկ ասում են, որ հայրը տեղյակ է եղել որդու «բիզնեսից»: Եվ տեսանյութը դիտելուց հետո` մի լավ ծիծաղել են, թե հայրն ինչ դերասանական վարպետությամբ է զարմանում, որ եկել և «խոսկապ» են արել որդուն: Այս հրաշալի ընտանիքին ճանաչողները նաև ասում են, որ հայրը և որդին իսկապես վերջերս են բարիշել: Բայց մինչ այդ` նեղացած լինելու պատճառը ոչ թե որդու վարքն է եղել, այլ՝ գումարային խնդիրները: Կարճ ասած՝ հայր և որդի չեն կարողացել կիսել մի գործարքից ստացված եկամուտները: Բայց, այժմ, նրանք միավորվել են, քանի որ, իրենց կարծիքով, նշմարվում է «մեծ խաղագումար»:

Հայր և որդի Զոհրաբյանները նաև ամենուր պարծենում են, որ պետությունն իրենց թիկնապահներ է տրամադրել: Այսինքն՝ որքան երկար շարունակվի այս տրագիկոմեդիա հիշեցնող դատաքննությունը, այնքան հարկատուներս պետք է հոգանք բազմափորձ ալֆոնսի անվտանգությունը:

Հրապարակման աղբյուրը՝ hayastan24.com կայքն է:

դիտվել է 14815 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին