Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Ում ձեռքին է դատավորների «սեւ մատյանը»

Հանրային-քաղաքական շրջանակներում, ԶԼՄ-ներում հաճախակի օգտագործվող արտահայտություն է դարձել «բռնոցի-բացթողոցին»: Խոսքը կոռուպցիոն եւ այլ մեղադրանքներով ձերբակալված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: Ինչու բռնեցին, եթե բաց էին թողնելու, հարցնում են մարդիկ:

Հարցադրումն ինքնին տարօրինակ է մի շարք պատճառներով: Նախ, բռնողն ու բացթողնողը տարբեր ատյաններ են, իր հերթին, բարձրագույն իշխանությունը հայտարարել է, որ չի խառնվելու դատարանների գործունեությանը: Եվ որպես ապացույց, որ չի խառնվում, բերում է հենց դատարանների որոշումները, օրինակ՝ նույն Մանվել Գրիգորյանի պարագայում: Նաեւ նշվում է, որ դատական համակարգում այն մարդիկ են, ում նշանակել է նախկին վարչակարգը:

Սա իհարկե լուրջ գործոն է: Բանն այն է, որ «իշխանության հավերժացման» հարցում կարեւոր նշանակություն ուներ դատական համակարգը, եւ դատավորներ էին նշանակվում հիմնականում նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների հարազատները:

Իր հերթին, խնդիրը միայն հարազատների մեջ չէր: Իր հրաժարականից առաջ նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանը հրապարակել էր սկանդալային զեկույց դատական համակարգի գործունեության կոշտ ու հստակ սխեմաների մասին, սկսած կաշառքի չափերից, վերջացրած դատական գործերի «դասակարգումով»: Ըստ այդմ, այդ գործերը բաժանվում էին մի քանի կատեգորիաների՝ գործեր, որոնցով կարելի էր կաշառք վերցնել, գործեր, որոնց կապակցությամբ չէր կարելի, եւ որոնցով դատավճիռը իջեցվում էր վերեւից:

Բնականաբար, «դատավորների սեւ մատյանում» այս ամենն արձանագրված էր, եւ պետք է կարծել, որ դա ճնշման ու կոմպրոմատի լուրջ լծակ է նրանց վրա:

Արդյոք գործ ունենք դատական համակարգի իներցիայի հետ, առավել եւս, որ դատավորները ներկայում հայտնվել են բարդ ու անորոշ իրավիճակում՝ նախկին սխեմաները չեն գործում, կաշառք վերցնելն էլ դարձել է խնդրահարույց: Չի բացառվում նաեւ, որ սա առաջացնում է այդ համակարգի դժգոհությունը, ինչը կարող է անդրադառնալ նաեւ վճիռների վրա:

Արդարադատության համակարգը թերեւս ամենանուրբ ոլորտն է ներկայում, քանի որ անմիջապես առնչվում է արդարությանն ու մարդկային ճակատագրերին: Այս համակարգը դժվար է ադապտացվում նոր իրավիճակին, թեեւ հիմքիզ զուրկ չեն այն կարծիքները, որ նախկին կազմով այդ ադապտացիան անհնար է:

Lragir.am 

դիտվել է 7384 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա