Երևան
23 / Մարտ / 2019

Դադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը

Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում հիմնած շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, խնդրի առջև է կանգնել, դադարեցվել է պետության կողմից ֆինանսական աջակցությունը:

«Քանի որ պարապմունքներն անցկացնում էինք նախկին «Միկա» մարզահամալիրում, որը դպրոցի գործունեությունը սկսելու ժամանակ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի ենթակայության տակ էր, ֆինանսավորումը ստանում էինք տվյալ ուսումնական կենտրոնից: Հետագայում Մարզահամալիրն անցավ Սպորտի և երիտասարդության նախարարության ենթակայության տակ, իսկ ուսումնական կենտրոնից պատճառաբանեցին, թե սպորտի հետ այլևս առնչություն չունեն, չեն կարող բյուջեի քննարկումների ժամանակ շախմատի համար գումար ուզել, և հոկտեմբերի 5-ից դադարեցրին ֆինանսավորումը: Դպրոցում սովորում էր 20 երեխա: Հանդիպել ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի հետ, ներկայիս նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ, սակայն հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստերն ընդգծեց, որ չնայած աշակերտների փոքր քանակին՝ վերջին երեք տարիներին ունեցած 8 մեդալներից 6-ը բաժին է հասել իրենց շախմատի դպրոցին, իսկ վերջին 2 տարիների մեդալներից 4-ն էլ դպրոցի սաներն են նվաճել: Դպրոցի երկու աշակերտներ էլ դարձել են միջազգային գրոսմայստերներ:

«Մեզ համար շատ ցավալի է, որ բազմաթիվ նվաճումներ գրանցած դպրոցը պետության կողմից չունի աջակցություն: Հիմա փորձում ենք հովանավոր գտնել»,- նշեց Գաբրիել Սարգսյանը:

Կապ հաստատեցինք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ «Միկա» մարզակառույցն է գտնվում նախարարության ենթակայության ներքո, ոչ թե խմբակները:

«Այնտեղ մարզումներ անցկացնող խմբակները հո չե՞ն անցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Կան մարզադպրոցներ, որոնք ունեն այլ գերատեսչական ենթակայություն: Հաջորդ տարվա համար ծրագրեր կան՝ ինչ-որ փոփոխություններ կատարել՝ մարզադպրոցների ենթակայությունների հետ կապված: Տեսնենք, թե ի՞նչ կլինի, Կառավարության կազմն ինչպիսի՞ն կլինի, գործառույթներն ու ծրագրերը ո՞ր նախարարությունը, գերատեսչությունը կիրականացնի: Ամեն ինչ կկարգավորվի, այնտեղ գերատեսչական պատկանելության հետ կապված հարցեր են, կլուծվեն: Խնդիրը նախարարի հետ քննարկվել է, ու լուծում տրվելու է միանշանակ»,- հայտնեց Աստղիկ Մարտիրոսյանը:

Անի Կարապետյան

դիտվել է 58928 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...