Երևան
25 / Հունիս / 2019

Ճեղքում այնտեղ, որտեղ չէր սպասվում. Ռուսաստանցիները ընտրեցին Փաշինյանին

Ռուսական Վեդոմոստին Նիկոլ Փաշինյանին «Տարվա մարդ» է ճանաչել: Ընդ որում, դա ընթերցողների կարծիքն էր, այլ ոչ թե խմբագրությանը, որն ընտրել է Անգելա Մերկելին:

Ռուսաստանցիները, փաստորեն, խորապես գիտակցել ու իմաստավորել են Հայաստանում տեղի ունեցածը՝ հոգում պահելով Հայկական հեղափոխությունը որպես ապագա իրադարձությունների դետոնատոր:


Չնայած հետխորհրդային երկրների իշխանությունների բավական զուսպ արձագանքին, իսկ հեռուստաէկրաններին՝ հայկական հեղափոխության թրոլինգին, այդ երկրների հանրությունները Հայաստանի իրադարձությունները գրեթե սակրալ են գնահատել՝ մատրիցա, որը կարելի է կիրառել ամենուր: Հայաստանի իրադարձություններից հետո Ռուսաստանում սկսել են խոսել, որ «եթե հայերը կարողացան, մենք էլ կարող ենք»: Ռուսաստանի իշխանությունները, գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը, հասարակության դեմ մի ամբողջ բանակ են ստեղծել՝ Ռոսգվարդիան, կազակներին զենք կիրառելու պաշտոնական իրավունք են տվել, ինչպես նաեւ նոր զենք արտադրել՝ ցուցարարների վրա ձայնային ազդեցության մեքենա:

Բայց ճեղքում եղավ այնտեղ, որտեղ չէր սպասվում: Այս տարի ռուսաստանցիները որոշել են «հայավարի» ցույց անել: Նրանք գնացել են ընտրատեղամասեր եւ չեն ընտրել իշխանության թեկնածուներին: Հինգ նահանգներում իսկական քաղաքական ճգնաժամ առաջացավ, անգամ հարկ եղավ չեղարկել ընտրությունների արդյունքները: Պարզ դարձավ, որ ռուսաստանցիները ցույց չեն անելու եւ չեն հայտնվելու բանտերում: Մի օր նրանք պարզապես դեմ կքվեարկեն իշխանությանը եւ իրենք կդառնան երկրի տերը:

Այս ֆոնին շատ խորհրդանշական է, որ մեծապետական Ռուսաստանում տարվա մարդ է ճանաչվում մեկը, որը կարողացել է խաղաղ փոխել իշխանությունը:

Lragir.am 

դիտվել է 47731 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է