Երևան
23 / Մարտ / 2019

Կան թերարժեքության բարդույթով տառապող մարդիկ, ովքեր իրենց արդարացնելու համար ծաղրում են ազգայինը. Գագիկ Գինոսյան

«Ոստիկանությունը ծեծում էր ժողովրդին արդարացի պայքարի համար, ինչու՞ ոստիակնությունը չենք փակում, բանակը 2016 թվականին հողեր զիջեց՝ փակենք բանակը, Էկոնոմիկայի նախարարությունը ամեն ինչ արեց, որ Հայաստանի տնտեսությունը կախյալ լինի օլիգարխիայից, փակենք Էկոնոմիկայի նախարարությունը: Բոլոր գերատեսչությունները ծառայել են ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը, ոչ թե՝ ազգին, այլ ազգը ենթակա դարձնող կամակոր իշխանավորներին», - այս մասին  «Ազգային գուներ» հաղորդաշարի ընթացքում, խոսելով մշակույթի նախարարության փակման մասին, նշում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ավելացնելով՝

«Եթե առաջնորդվում ենք այս սկզբունքով կամ պետք է բոլոր նախարարությունները փակենք, կամ ընդունենք մեր անզորությունը՝ չկարողանալու իրական և ճիշտ, կառուցողական նախարարություն ունենալու, որը կնպաստի մշակութի զարգացմանը Հայաստանում»:

Խոսելով այս հարցի լուծման իր տեսլականի մասին, շեշտում է՝ «Պիտի հասկանանք որ մշակույթը ժամանց չէ, այլ դաստիարակություն: Մշակույթը եթե քո ներսում հոգևոր տաճար չի կառուցում, դա ինձ համար ոչ միայն մշակույթ չէ, այլ հակամշակույթ է:
Պիտի լինի գերատեսչություն, որը կղեկավարվի մշակույթի արժեքը իմացող մարդու կամ ինչ որ կառույցի կողմից»:

Պարոն Գինոսյանը անդրադառոնւմ է նաև երկրում տիրող իրավիճակին, նշելով՝ «Ինձ համար չկա ստամոքսի հեղափոխություն, ես բացակա եմ այն հեղափոխությունից, որտեղ չկա գաղափարական, ազգայինի, ինքության, դեպի ինքնաճանաչման տանող հեղափոխություն: Ինչքան էլ երեկվա համեմատ ավելի կուշտ ստամոքս ունենանք, ավելի լավ ապրենք , միևնույնն է՝ երկիրը կկործանվի, եթե հեղափոխությունը դատարկագլուխ է»:

Խոսում է նաև նոր սերնդի՝ ազգայինի հանդեպ վերաբերմունքի մասին՝

«Ի տարբերություն խորհրդային տարիների, անկախ Հանրապետությունում կա հնարավորություն տարբերվելու իրարից ու սա բերեց կտրուկ բևեռացման՝ կան սեփական տեսակից, սեփական ազգայինից ամաչող և թերարժեքության բարդույթով տառապող մարդիկ, ովքեր իրենց արդարացնելու համար ծաղրում են ազգայինը»:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

դիտվել է 25609 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...