Երևան
25 / Հունիս / 2019

Հայաստանն արեց դա. չէր սպասում ոչ ոք

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը գործնականում ավելորդ դարձրեց մի բան, որով գրեթե բոլորը զբաղվում էին յուրաքանչյուր տարավերջին, այսպես ասած ամփոփելով տարին եւ փորձելով գնահատել դրա ընթացքոմ տեղի ունեցած կարեւոր, նշանակալից իրադարձությունները կամ բացթողումները:

Ընդհուպ ՄԱԿ գլխավոր քարտուղարի մակարդակով համաշխարհային ֆանտաստիկ օրինակ հռչակված հայկական հեղափոխությունը հանեց 2018-ի վերաբերյալ նշանակալից իրադարձությունների կամ ձեռքբերումների մասին հարցերը: Հեղափոխությունը տարին դարձրեց պատմական, իր հետագա յոթամասյա ընթացքով եւ դեկտեմբերի 9-ի խորհրդարանի ընտրության արդյունքով:

ՄԻնչդեռ ակնառու է, որ տեղի ունեցածի հնարավորությանը, իրատեսականությանը չէր հավատում ոչ ոք, թե Հայաստանում, թե դրանից դուրս, կամ հնարավոր համարում էին քչերը: Մյուս կողմից, հեղափոխությունը թերեւս իրականանալի է դառնում այն ժամանակ, երբ սկզբում դրան հավատում են քչերը: Միարժեք էր մի բան, որ Հայաստանում չէր մնացել հեղափոխության այլընտրանք:

Ընդ որում դա ամենեւին այսպես ասած զգայական խոսք չէ, թեեւ անշուշտ այդ տոնայնության մեջ խոսել են շատերը նաեւ հենց զուտ զգայական մակարդակում: Պարզապես, Հայաստանի իշխող համակարգը իր այսպես ասած վերջին տասնամյակում փորձել էր ներքին վերփոխման մի քանի տարբերակ, այսպես ասած էվոլյուցիոն տարբերակ, հիանալի հասկանալով, որ փոփոխությունը միեւնույն է ունի այլընտրանք եւ համակարգը իր բնույթով չունի հեռանկար:

Մյուս կողմից, ներքին վերափոխումների կայուն գործընթաց սկսելու փորձերը ձախողվել են, քանի որ չեն կարողացել հաղթահարել ներքին դիմադրությունը եւ ամեն մի ձախողված փորձից հետո համակարգը դարձել է իր բնույթով ավելի ագրեսիվ: Սակայն, ադ ագրեսիան ըստ էության նաեւ քայքայում էր համակարգը:

Չի բացառվում, որ ինչ որ փուլում հաջողեր ներքին վերափոխան որեւէ նոր փորձ, սակայն դա արդեն ավելի շատ հիշեցնում էր վիճակախաղ, որտեղ շահելու հավանականությունն աստիճանաբար նվազում էր, իսկ պետությունը՝ նվաղում:

Դրան զուգահեռ ավելանում էին արտաքին մարտահրավերները:

Թավշյա հեղափոխությունը կանխեց կայուն եւ բազմակողմանի գահավիժումը, իր բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ: Այլ կերպ լինել չէր կարող: Ի վերջո, դրանցով հանդերձ, հեղափոխությունն առայմ լուծում է շատ ավելի մեծ խնդիրներ, քան չլուծածները կամ առաջացրածները, եւ այդ իմաստով պետության եւ հանրության համար բալանսը զգալիորեն դրական է:

Այլ հարց է, թե ինչպիսին է լինելու այն մի քանի ամիս կամ տարի անց: Մյուս կոմից, առանցքաին է այն, որ այդ բալանսի մասին պետք է խորհի նաեւ հանրությունը, բայց ոչ իբրեւ գուշակ, կամ կռահող, թե ինչ կմնա իշխանության վարկանիշից իքս ժամանակ անց: Ի վերջո, հեղափոխության բալանսի արդյունավետությունը եւ դրականությունը կախված է նաեւ այն բալանսից, որ իրավիճակի զագացման համար պատասանատվության հարցում պետք է լինի իշխանության եւ հանրության համամասնության առումով:

Իշխանության մասն անշուշտ ավելին է, սակայն հասարակությունը պետք է ունենա իր մասը: Ի վերջո, նախկին իշխանության համակարգը արժեզրկվել եւ խեղվել է հենց այն պատճառով, որ հասարակությունը չի իրացրել իր պատասխանատվությունը: Չեն եղել հանրային էլիտաներ, որոնք պետական խնդիրների ու ռազմավարության գնահատման համար պատասխանատվության տեսանկյունից չեն զիջել իշխանությանը, չեն փորձել ինքնահաստատվել իշխանության վրա, սեփական պատասխանատվությամբ հաստատվելու փոխարեն:

Ինչպիսին կլինեն հանրային էլիտաները նոր իրավիճակում, կամ կլինե՞ն այդպիսիք, որոնք կհաստատվեն իրենց պատասխանատվությամբ, ոչ թե իշխանության բացթողումով: Նոր փուլում դա թերեւս ավելի կարեւոր հարց է, քան ներկայումս ամենից հաճախ քննարկվող հարցերը կապված կադրային նոր նշանակումների, իշխանության դասավորության առումով: Դրանք ամենեւին անկարեւոր հարցեր չեն, սակայն նոր իշխանությանը զուգահեռ պետք է ձեւավորվի նաեւ նոր հանրությունը: Ոչ թե նոր ընդդիմությունը, այլ նոր հանրությունը: Այդ դեպքում կունենանք երաշխավորված շարունակություն, որն ինչպես սկիզբը՝ չի սպասի ոչ ոք:

Lragir.am 

դիտվել է 37944 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է