Երևան
17 / Հունիս / 2019

Երկրներ, որտեղ Ձմեռ պապ երբեք չի այցելում

Տոնական ուտեստների, մրգերի, հատկապես մանդարինի անուշ բույրը մեզնից յուրաքանչյուրին հուշում է մոտեցող Նոր տարվա գալուստը: Այնուամենայնիվ, աշխարհում կան երկրներ, որտեղ հունվարի 1-ի գիշերը ոչ միայն չեք տեսնի մանդարիններ ու շամպայն, այլև հենց տոնի մասնակիցներին: Որոշ երկրներում, Ամանորի տոնակատարությունն արգելված է, իսկ օրինախախտները կարող են նույնիսկ ձերբակալվել:

Սաուդյան Արաբիա. Նոր տարին ամենապահպանողական մուսուլմանական երկրում արգելված է օրենսդրորեն 2013թ.-ից: Օրենքի պահպանմանը հետևում է կրոնական ոստիկանությունը:

Հարավային Կորեա. Հունվարի 1-ը Կորեայում աշխատանքային չէ: Սակայն երկրի բնակիչներն այն օգտագործում են ոչ թե տոնածառի ներքո կազմակերպվող տոնախմբության, այլ հարազատներին և ընկերներին հանդիպելու համար: Իսկ Նոր տարին կորեացիները նշում են փետրվարին՝ լուսնային օրացույցով:

Հնդկաստան. Հնդկաստանում աստվածներն ու տոներն այնքան շատ են, որ այլ երկրից ժամանած անձը կարող է իրեն «հոգեպես դատարկված» զգալ: Սակայն, ով նշում է այդ տոնը, կարող է աշխատավայրում ազատ օր վերցնել: Այս երկրում հարգում են բոլոր հայացքներն ու ավանդույթները, և ոչ միայն կրոնական:

Չինաստան. Չինաստանում նույնպես Նոր տարին չեն նշում հունվարի 1-ին: Չինացիներն ունեն իրենց՝ «լողացող» Նոր տարին, որը համընկնում է հունվարի կամ փետրվարի օրերից մեկին: Այդ օրը Չինաստանի քաղաքների փողոցներում կարելի է տեսնել գույնզգույն տիկնիկներ և վիշապներ:

Իրան. Իրանում դուք մանդարին կգտնեք, բայց ոչ ալկոհոլ, որն այստեղ արգելված է: Պարսկական մշակույթի կրողները հունվարի 1-ը տոն չեն համարում: Նրանք մարտի 21-ին նշում են իրենց Նովրուզը:

դիտվել է 20303 անգամ

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3