Երևան
23 / Օգոստոս / 2019

«Գազի գնից բացի, կա նաև մեկ այլ խնդիր, որի մասին չեն խոսում». Գագիկ Մակարյան

Ես չեմ զարմանում, որ գազի գնի հետ կապված հարցերը հետաձգվեցին մինչև դեկտեմբեր, քանի որ մեր պետական որոշ մարմիններ, ոլորտային նախարարություններ պետք է ցուցաբերեին զգոնություն․․․

Նույն կերպ նկատում եմ, որ մենք ունենք նաև այլ խնդիր, որի մասին այս պահին չի խոսվում, բայց որոշ ժամանակ անց կխոսվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում գազի գնի շուրջ ծավալված քննարկումներին, որի արդյունքում հստակ որևէ որոշում չի ընդունվել․․․

Ըստ Գագիկ Մակարյանի՝ երկրորդ կարևորը խնդիրը Հայաստանի համար այն է, որ Վրաստանի կառավարությունն արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը՝ ցորեն, անասնակեր, փոխարենն առաջարկել է օգտվել ծովային ճանապարհից․․․

«Այս խնդիրը դեռ փակված չէ, ու հարցը վերանայված չէ»,- նշեց Գագիկ Մակարյանը․․․

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության մատնանշած ճանապարհով բեռների տեղափոխումն էականորեն թանկանում է․․․

«Այս որոշման քննարկումը Վրաստանի կառավարությունը հետաձգել է մինչև հունվար, բայց չգիտենք՝ ինչ է լինելու․․․

Սրա մասին որևէ մեկը չի խոսում, սա էլ է գազի գնին հավասար խնդիր։ Եթե հացահատիկը, թռչնակերը պետք է թանկանա, ապա Հայաստանում ենթադրաբար դրանից հետո լուրջ թանկացումներ են լինելու․․․

Պետական մարմինները, որոնք լիազորված են այս խնդրով զբաղվելու համար, պետք է անհանգստանան, տնտեսական գծով փոխվարչապետ ունենք,նա ևս պետք է անհանգստանա, նրա քունը չպետք է տանի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը

դիտվել է 84351 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին