Երևան
22 / Հունվար / 2019

Կարծես ծաղր լինի. վիրավորական է ամբողջ մշակույթի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան ը:

– Պարոն Շարաֆյան, ի՞նչ սպասումներ ունեք 2019 թվականից։

– Ես հույսս չեմ կտրում, որ կարող է լավ բան լինել։ Տարին նոր է սկսվում, բոլոր դեպերում հնարավոր են փոփոխություններ։

– Արդյոք ակնկալիքներ կա՞ն ներդրումների, բարեփոխումների առումով։

– Ներդրումների մասին ես ոչինչ չեմ լսել, տա Աստված՝ լինեն։ Իհարկե, եթե աշխատեն այդ ուղղությամբ, մի բան կլինի։ Պարզապես կադրային քաղաքականությանը պետք է մի քիչ զգույշ վերաբերվել։ Մակունցին նշանակել էին մշակույթի նախարար որպես ի՞նչ։ Կարծես ծաղր լիներ։ Մի քիչ վիրավորական էր ամբողջ մշակույթի համար։ Այսինքն՝ թքած ունենք մշակույթի վրա, դե մեկը թող նստի, էլի։

Դա ցույց տվեց կառավարության վերաբերմունքը մշակույթի նկատմամբ, ու դա վիրավորական է: Այնքան մշակույթի ներկայացուցիչներ կան, արվեստագետներ կան, մեկին բերեիք՝ թեկուզ ժամանակավոր: Թե չէ Արմեն Ամիրյանից հետո բերում էիք էդ աղջկան, որ ի՞նչ, որը չգիտեր՝ ուր է եկել, ինչու է եկել:

– Տեսակետ կա, որ մշակույթի ոլորտը մշակույթի գործիչները չպետք է ղեկավարեն, այլ ուրիշ ոլորտից լինեն: Ինչպե՞ս եք գնահատում այդ դիրքորոշումը:

– Դա խոսում է այն մասին, որ կառավարությունը թքած ունի մշակույթի վրա, որ ով էլ լինի՝ կլինի: Այդպես չէ: Ես կարծում եմ, որ ոլորտը պետք է ղեկավարի լավ մենեջերը: Մշակույթի գործիչը՝ լինի նկարիչ կամ դերասան, ինքնըստինքյան կարող է կողմնակալություն անել: Դրա համար նա պետք է լինի ուժեղ մենեջեր, գործունյա մարդ, որ հասկանա արվեստը, գնահատի արվեստը և իմանա արվեստի ու մշակույթի տեղը հանրապետությունում: Երկիրը ճանաչվում է աշխարհում մշակույթով և սպորտով: Սպորտը, փառք Աստծու, իմ կարծիքով՝ լավ, պատշաճ մակարդակի վրա է դրված, բայց մշակույթի մասին կարծես մտածող չկա: Ժամանակին մեր մշակութային գործիչները ճանաչված էին, հյուրախաղերի էին գնում Ռուսաստան, Վրաստան, հիմա դա պետք է վերականգնել: Երկիրը ճանաչվում է իր մշակույթով և սպորտով՝ ուրիշ ձև չկա. ո՛չ ֆինանսական միջոցներով, ո՛չ օլիգարխներով, ո՛չ քաղաքական գործիչներով դա հնարավոր չէ անել: Քաղաքական գործիչն այսօր կա, վաղը չկա, բայց մշակույթի ներկայացուցիչը մնում է:

– Կարո՞ղ ենք ասել, որ հասարակությունն արդեն փոխվել է, և եթե իշխանությունը սայթաքումներ էլ անի, հասարակությունն անպայման զսպաշապիկ կլինի:

– Ես չգիտեմ, ես վախենում եմ այդ սայթաքումից և հույս ունեմ, որ նման սայթաքումներ չեն լինի, որովհետև եթե հանկարծ, Աստված չտա, ժողովուրդը հիասթափվեց, ահավոր բան է լինելու: Հիմա ժողովուրդը հավատում է, և ամեն ինչ պետք է անել, որ այդ հավատը պահպանվի: Այն, ինչ ասում ես, այն, ինչ խոսք ես տալիս՝ պետք է անես: Եթե չես անելու, մի խոստացիր, ասա՝ չգիտեմ ոնց կստացվի: Ժողովուրդն իր հոգու խորքում պահում է ամեն ինչ, սպասում է խոստման իրականացմանը, ու եթե դա չի ստացվում, ժողովուրդը կրկնակի վերադարձնում է: Ժողովուրդը հարց է տալիս՝ բա ինչի՞ չեղավ, բա ե՞րբ կլինի: Ու եթե դու դրան էլ չես պատասխանում, արդեն հասարակությունն ըմբոստանում է:

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

դիտվել է 26720 անգամ

Այս թեմայով

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն