Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Հակոբը, Նարինեին տեսնելով, շփոթվեց ու բաց թողեց ձեռքս

-Չթողնե՛ս ձեռքս, ես վախենում եմ, խոստացի՛ր, որ այս պատմության մեջ ինձ մենակ չես թողնի։
-Չեմ թողնի,-ասաց ու ամուր սեղմեց վախից շփոթված աղջկա ձեռքը։
-Հակոբն էլ ասաց չեմ թողնի, բայց թողեց․․․


-Հակոբն ո՞վ է։
-Դասընկերս էր, մինչև 7-րդ դասարան միասին ենք սովորել։
-Հետո՞։

- Ձմռանը միշտ միասին էինք դասի գնում, ես սարսափում էի սայթաքելուց, և ամեն անգամ մեր թաղամասը դպրոցին կապող անհարթ ճանապարհին բռնում էր ձեռքս, որ վայր չընկնեմ։ Մի անգամ ոտքերս սահեցին,գրեթե վայր էի ընկնում, չթողեց ձեռքս․․․ ու խոստացավ, որ երբեք ինձ այդ ճանապարհին մենակ չի թողնի։
-Գնաց ուրի՞շ դպրոց ու դու այդ ճանապարհը ստիպված մենա՞կ էիր անցնում,- կես ժպտալով փորձեց գուշակել տղան;

-Չէ, արդեն 7-րդ դասարան էինք, էլի ձմեռ էր, նույն հատվածում Հակոբն ինձ օգնում էր անցնել ճանապարհը, ամուր սեղմել էր ձեռքս` այն 3-րդ դասարանում տված խոստումի պես։ Դիմացի փողոցում նկատեցինք մեր ներքևի թաղամասում ապրող Նարինեին;
-Ինչ երկար ես պատմում ամեն ինչ, հետոն ի՞նչ եղավ։

-Հակոբը, Նարինեին տեսնելով, շփոթվեց ու բաց թողեց ձեռքս։
Երկար տարիներ վիրավորանքից թաքնված արցունքն իրեն ազատ զգաց․ գլորվելով աղջկա այտի վրայով՝ գրկախառնվեց ժպիտին։
-Ուժե՞ղ վայր ընկար, որտե՞ղդ ցավեց։
-Բաց թողած ձեռքս։

https://www.facebook.com/anush.zohrabyan.1/posts/1058039324337114?notif_id=1546642816249171&notif_t=feedback_reaction_generic

 

դիտվել է 50733 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)