Երևան
22 / Մարտ / 2019

«Արցախը» նոր սեփականատեր ունի

Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ:


«Արցախ»-ին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո», – ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:

«Չնայած իր դեռևս կարճ պատմությանը, «Արցախ»-ը այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե’ փորձառու, թե’ երիտասարդ: Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ», – հավելել է ակումբի նոր սեփականատերը:

 

դիտվել է 3871 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...