Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին

1920 թվականի այս օրը՝ հունվարի 7-ին, հեռավոր Օրենբուրգում աշխարհից հեռացավ Վահան Տերյանը։
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ…
Լուսանկարը՝ Վահե Ադամյանի
դիտվել է 19882 անգամ
Այս թեմայով
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն
Քոչարյանը վառված է Արթուր Մկրտչյանից
Վահան Կոստանյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. 30 տոկոսի կրճատում է սպասվում
«1920-ի այս օրը հղի կնոջ հուսահատ հոգատարության մեջ աշխարհից հեռացավ Վահան Տերյանը». Սեյրան Գրիգորյան
Աշոտյանին կարող է փոխարինել երգահան Վահան Արծրունին
Եթե եկող տարվա վերջում պարզվի, որ դուք, Տարոնից քիչ ծախսելով, Տարոնի չափ եք արել, դա կլինի ձախողում