Երևան
22 / Հունվար / 2019

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկին գտել են, մյուսը փախուստի մեջ է

Shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ հունվարի 8-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքներ են կատարում և նշված արարքի համար կասկածվող Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ 

դիտվել է 23477 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն