Երևան
23 / Հուլիս / 2019

Մի զարմացեք, որ «քացով» ՊՆ ավտոբուսի դուռ են ջարդում

«Պետությունը» Հայաստանում դարձել է զուտ ելույթային խոսքի եզրույթ, իսկ գաղափարը աստիճանաբար կորսվում է։ Մի զարմացեք, որ «քացով» ՊՆ ավտոբուսի դուռ են ջարդում։ Դա ստեղծած իրավիճակում նորմալ է, այդ մարդն ինչո՞ւ չպետք է ՊՆ ավտոբուսին հարվածի։

Հարվածելու և իր հարվածներն արդարացնելու համար առնվազն մի քանի պատճառ ունի։ Նա տեսել է, որ մարդիկ ոստիկան են գնդակահարում ու դրա անունը ապստամբություն դնելով՝ Աժ ընտրությունների են մասնակցում։

Բողքի ակցիաների ժամանակ ասվել է, որ իշխանությունը ժողովրդինն է, իսկ ո՞վ է ասել, որ նրանք՝ հարվածղները, ժողովուրդ չեն,իրենք էլ են ժողովուրդ ու իրենց իշխանությունն են իրացնում, բան կարո՞ղ ես ասել...

Այստեղ խնդիրը զուտ, ավտոբուսին հարվածող երիտասարդը չէ։ Խնդիրն ավելի խորքային է, դա հավաքական կերպար է, դա այն կերպարն է, որոնք ուղորդվում էին պատգամավորների բնակարանների դռները բլոկադա անելու ու այդ մարդկանց հայհոյելոււ, դա այն կերպարն է, որ Շարմազանովի հուղարկավորությունն էին կազմակերպում, իսկ մնացածը ծափ էին տալիս։

Մի զարմացեք, մենք ենք ստեղծել այս ամենը, մենք էլ պետք է հնձենք կամ ապրենք այդ ամենի հետ։

Քանի դեռ իրերն իրենց անունով չենք կոչել, քանի դեռ «ապստամբություն» ու «հեղափոխություն» քաղաքագիտական եզրույթների տակ պարտակել ենք ամենաթողությունը և հասարակությունը բաժանել ենք սևերի ու սպիտակների (ընդդիմությունն ու իշխանությունը այստեղ հավասար են աշխատել), քանի դեռ մենք վախենում ենք վատին վատն ասել լավին լավը, մեր հասարակությունը միշտ էլ «քացով» ՊՆ վարորդին է քաշքշելու։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1765157250256282

դիտվել է 39851 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է