Երևան
20 / Հունիս / 2019

Առաջին ուշագրավ առաջարկը նոր խորհրդարանում

Lragir.am-ը գրում է․ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է…

«ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին…

Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ»…

Հայտնի է դարձել նաև, որ «ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին…

Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում…

Ըստ նրա՝ ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիրակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնեին,բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէր, եւ ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով…

Այսպիսով, նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կոշտ դիմակայությունը քաղաքական նախաձեռնությունների տեսքով շարունակվելու է նոր ԱԺ-ում…

Ընդ որում, տպավորություն է, որ ԲՀԿ նախաձեռնությունը պատասխան է ավելի վաղ արված ԼՀԿ-ի առաջարկին…

Միքայել Մելքումյանի հայտարարության մեջ ակնարկվում է, որ ԲՀԿ-ն նման պարտավորություն է ստանձնել Ռուսաստանի իշխող՝

Եդինայա Ռոսիա կուսակցության հետ համագործակցության շրջանակում: ԲՀԿ-ն նոր խորհրդարանում էլ դիրքավորվելու է որպես պրո-ռուսական ուժ…

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտնի է իր պրո-արեւմտյան դիրքորոշմամբ, և ժամանակին դեմ է եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այդ հարցը բարձրացնելով նաեւ նախորդ խորհրդարանում…

Այսպիսով, առկա է երկու առաջարկ նույն հարցի վերաբերյալ, բարց տարբեր բովանդակությամբ․․․

Իշխող կուսակցությունն այս պարագայում մնում է «կենտրոնում», և հնարավոր է սա նոր խորհրդարանի «հավասարակշռության» մոդելն է դառնալու…

ԵՏՄ խնդիրը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, եւ պետք է հուսալ, որ թե այդ, թե մյուս կարեւոր խնդիրները կմնան քաղաքական քննարկումների տիրույթում, այդպիսով խորհրդարանն իսկապես դարձնելով քաղաքական հարթակ․․․

դիտվել է 15240 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է