Երևան
22 / Հունվար / 2019

Մարուքյանի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Armeniasputnik.am-ը գրում է․ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անտրամաբանական է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ փոխխոսնակ պետք է ընտրվի ավելի շատ պատգամավոր ունեցող 2–րդ ուժից:

«Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն` պետք է ընտրվի, ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ 3–րդ փոխխոսնակի համար «Իմ քայլը» իր քվեարկելու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին:

Մարուքյանի խոսքերով` անգամ եթե «Իմ քայլի» կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում, քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի:

Պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ հակասության մասին հարցին` Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական հակասություններ չունի:

 

դիտվել է 26422 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն