Երևան
22 / Հունվար / 2019

Փաշինյանն իրեն կապահովագրի ուժայիններով

Հանրության դատին ներկայացված նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը արդեն իսկ լայն քննարկման և մասնագիտական շրջանակների կողմից կոշտ քննադատության առարկա է դարձել. Նախագծով նշվում է, որ հրատապ է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծումը, այն դեպքում, երբ այն օրենքի պահանջ է և պետք է ստեղծված լիներ դեռևս 2018թ. մայիս ամսին:

Նշվում է, որ նախատեսվում է ստեղծել մեկ միասնական քննչական մարմին՝ գործող ՀՀ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, ինչպես նաև ՊԵԿ քննչական վարչության փոխարեն՝ հիմնավորելով, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից հետևում է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի: Հետաքրքիր պատկեր է ստացվում, այսինքն ինչպես և կառավարության կառուցվածքում առաջարկված փոփոխությունների, այնպես էլ հակակոռուպցիոն նոր ռազմավարության հիմքում անչափ նուրբ մի կետ է, այն է՝ ուժայիններին մեկ անձի վերահսկողության տակ դնելը:

Մի բան, ինչի համար Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անխնա քննադատում էին նախկին իշխանություններին և, մասնավորապես, Սերժ Սարգսյանին, հայտարարելով, որ նման սցենարի նպատակն է «վարչապետի միահեծան իշխանության ամրագրում» Փաշինյանի թիմը նաև հայտարարում էր, թե մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, բայց մի օր կամ մեխը կջարդվի կամ չագուչը։ Արդյո՞ք այսօր, գնալով Սերժ Սարգսյանի ճանապարհով, նոր իշխանությունները չեն տեսնում նմանատիպ վտանգ՝ արդեն իրենց համար:

Իրականում անչափ կարևոր են նաև պատճառները, որոնք ստիպում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմել ՝ ուժային բոլոր կառույցները իր ձեռքում կենտրոնացնելու ծրագրեր մտածել և ուժեղացնել առանց այդ էլ հզոր սուպերվարչապետական համակարգը: Բանն այն է, որ էյֆորիան հեղափոխությունից հետո արդեն լքել է հասարակության մի ստվար հատվածի, առավել հաճախ կարելի է լսել սթափ գնահատականներ և կառավարությանն ուղղված՝ գործի անցնելու կոչեր: Տնտեսական բարեփոխումները նախատեսված տեմպերով չեն ընթանում, համենայնդեպս՝ դեռևս չեն տալիս սպասված արդյունքը: Սա էլ նշանակում է, որ մոտ ապագայում առկա է հանրային դժգոհության նոր ալիքի բարձրացման հավանականություն և Փաշինյանը այսօրվանից արդեն փորձում է ապահովագրել իրեն: Քաղաքական դաշտում այս պահի դրությամբ չկան խաղացողներ, որոնք կարող են Փաշինյանի ծրագրերի ձախողման պատճառ հանդիսանալ, հետևաբար միակ վտանգը գալիս է հենց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներից, որոնք կյանքում որակական փոփոխությունների առկախումը կարող է հանգեցնել մի սցենարի, երբ հպարտ քաղաքացիները կդիմեն Նիկոլ Փաշինյանի նախընտրած պայքարի միջոցին…

Ս.Խաչատրյան 

https://lurer.com/?p=309178&l=am 

դիտվել է 15754 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն