Երևան
20 / Հունիս / 2019

Դավիթ Սանասարյանը՝ իր և խոսնակի կողմից Մհեր Ենոքյանի հարցով ճնշումներ գործադրելու լուրերի մասին

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով.

«Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որ, Զարուհի Մեջլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում»:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադառնալով Աղաջանովի հոր բաց նամակին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց.

«Դա չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա, նախ՝ ես հպարտանում եմ իմ մամուլի խոսնակով, որ ծառայությունը բավականին բարձր որակով է իրականացնում, և նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել, այս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են ինչ-որ բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, չեմ ուզում ասել, իրե՛նց հարցրեք իրենց նպատակը»:

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ պարոն Սանասարյանը ճնշում է գործադրել Արդարադատության նախարարության վրա՝ Մհեր Ենոքյանի խնդրագրին դրական եզրակացություն տալու համար, Դավիթ Սանասարյանն ասաց, որ դա սուտ է, չկա նման բան.

«Որևէ պաշտոնյայի հետ այս հարցով չեմ խոսել: Եթե մեկն ապացուցի, որ որևիցե պաշտոնյայի ես կամ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն ասել են՝ այս կամ այն հարցով այսպիսի կամ այնպիսի դիրքորոշում կհայտնեք, խոստանում եմ, որ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»:

Դավիթ Սանասարյանը հայտնեց նաև, որ, երբ ինքը Զարուհի Մեջլումյանին առաջարկել է՝ աշխատանքի անցնի պետական վերահսկողական ծառայությունում, նա ասել է, որ նման հարձակումներ կարող են լինել, ու այդ անձանց անուններն է տվել, ինքն էլ պատասխանել է, որ որևէ հարձակում կապ չունի, այստեղ իրենք պրոֆեսիոնալ իրենց աշխատանքն են կատարում

«Զարուհի Մեջլումյանը որևէ ձևով, ոչ մի վայրկյան անգամ աշխատանքի ժամին որևէ այլ հարցով չի զբաղվել, քան իր պարտականությունները»,- հավելեց նա:

168.am-ի այն հարցին, որ տիկին Մեջլումյանը կարծիքներ է գրում սոցիալական ցանցերում, արդյո՞ք դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց.

«Չկա նման բան»:

«Որտե՞ղ, ցույց կտա՞ք նման բան: Մի հատ իմ էջը կմտնե՞ք, նայեք: Ես այստեղ կանգնած եմ, գիտե՞ք»,- արդեն միջանցքում ասաց Զարուհի Մեջլումյանը:

Մեր դիտարկմանը, որ քիչ առաջ այդ թեմայից էինք խոսում, և հարցը դրա շարունակությունն է, բայց կարող ենք նաև իր կարծիքը հենց այս թեմայի վերաբերյալ գրել՝ հորդորեց ձայնագրիչն անջատել, ինչպես նաև հիշեցրեց, որ ինքը 24 տարվա լրագրող է:

Հավելենք, որ համացանցում արդեն մի քանի օր է՝ քննարկվում են Զ. Մեջլումյանի կողմից արված գրառումների բովանդակությունը, որտեղ նա մեղադրում է Աղաջանովներին «հաչոցի դիմաց 1000 դոլար վճարելու», «սպիտակ փոշու» մասին լսելուց հետո գործի բացահայտման պահանջից հրաժարվելու մեջ:

դիտվել է 40802 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է