Երևան
23 / Մարտ / 2019

Ալիևը Նախիջևանում իր դատավորներին է նշանակում

Քաղաքական վերլուծաբան Աշոտ Ասարտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում մի շարք փոփոխություններ է կատարել Նախիջևանում: Վերջին փոփոխությունը կատարվել է հունվարի 11-ին և նախագահի հրամանագրով նշանակվել են դատավորներ և ռազմական ու քաղաքացիական դատարանի նախագահներ:


Ալիևի հրամանով Փոլադ Հասանովը նշանակվել է դատավոր և Նախիջևանի ռազմական դատարանի նախագահ իսկ Հաբիլ Մամեդովը ևս նշանակվել է դատավոր և քաղաքացիական դատարանի նախագահ:

Այս քայլով Ալիևը փորձում է Նախիջևանում կատարվող և ռազմական և քաղաքացիական ցանկացած տեսակի շարժ վերցնել իր վերահսկողության տակ ու ամրապնդում է իր ազդեցությունը Նախիջևանի պաշտոնյաների նկատմամբ: Փոխելով հատկապես խոշոր պաշտոնյաներին Ալիևը դատարավորների միջոցով կարող է բռի մեջ պահել նաև մանր-մունր պաշտոն զբաղեցնող անձանց, որպեսզի սեփական գլխից բարձր թռնելու հնարավորություն չունենան: Իսկ փորձ կատարելու դեպքում էլ երկու կողմից շրջափակված են թե զինվորականները, թե քաղաքացիական աշխատողները»:

դիտվել է 4554 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...