Երևան
22 / Հունվար / 2019

«Զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները պաշտպանված չեն». Փաստաբանների պալատ

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Փաստաբանների պալատն արձանագրում է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում, փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:

Փաստաբանները քննարկման առարկա են դարձնելու նաև զգայուն քրեական գործերով փաստաբանների կողմից հրապարակային վարքագծում զսպվածություն ցուցաբերելու հետ կապված հարցը:

Հ.Գ.Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. Rec(2000)21 հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից:

Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսևորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Փաստաբանների պալատ

դիտվել է 1652 անգամ

«Ազգային գաղափարախուսություն և այլն»․ սրանք Փաշինյանին բնորոշ տերմիններ չեն. Տեսանյութ

Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն