Երևան
24 / Ապրիլ / 2019

ՀՀԿ-ականը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Մինչ հասարակությունն ակտիվորեն հետևում էր 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստին, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը երեկ հայտարարեց, որ նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։

Նախ, հարկ է նշել, որ Ղազարյանը, ով «Գարեգին Նժդեհի մասունքներն իր մեջ կրող Վայոց Ձորից է» և ում համար ՀՀԿ համագումարները «շատ լավ առիթ են կուսակից ընկերներին, համախոհներին և մտերիմներին տեսնելու համար», ի թիվս նախկինում ունեցած այլ պաշտոնների, եղել է նաև Վայոց Ձորի մարզպետ, ապա Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Նախկինում իրեն ու իր թիմին անպարտելի համարող ՀՀԿ-ական պաշտոնյան, պարզվում է, շատ արագ լեզու է գտել ներկայում իշխանության աթոռն զբաղեցնողի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ուշագրավ է նաև այն, որ «Իմ Քայլը» դաշինքի որոշ պաշտոնյաների շոկի է ենթարկել Ղազարյանի պաշտոն ստանալը։

https://lurer.com/?p=309474&l=am 

դիտվել է 8812 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել