Երևան
24 / Հոկտեմբեր / 2019

Նոր Տարին՝ օվկիանոսից այն կողմ։ Վրույր Թադևոսյանն ԱՄՆ-ում է

2019 թվականն ԱՄՆ-ում դիմավորեց լրագրող, հաղորդավար Վրույր Թադևոսյանը։ Թե ի՞նչը նրան տարավ օվկիանոսի մյուս ափ, ինչպե՞ս է հարմարվել, և ի՞նչ ծրագրեր ունի՝ մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց հաղորդավարը։

Վրույր, ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին։ Հասցրեցի՞ք երազանք պահել։

-Երազանք պահել ես միշտ հասցնում եմ։ Իսկ այս Ամանորն ինձ համար շատ տարբերվող էր։ Առաջին անգամն էի ընտանիքիցս հեռու Նոր տարի դիմավորում։ Չեմ կարող ասել՝ լավ էր դա, թե վատ, բայց այնուամենայնիվ՝ այս տարի գոնե աշխատանքային չէր, հանգիստ ու ջերմ ընկերական մթնոլորտում էր։ Անսովորն այստեղ առավոտյան «հայկական ժամանակով» տոնելն էր։ Զգում էի, որ իմ Նոր տարին եկավ առավոտյան։ Նախ՝ ժամը 11-ին միացա ծնողներիս՝ Մոսկվա, հետո՝ 12-ին՝ Հայաստան՝ ընկերներիս։ Հետաքրքիր ու տարօրինակ զգացողություններ են, երբ սկսում ես նոր իրավիճակների ընտելանալ, կամ նոր միջավայրը հարմարեցնել քեզ։

Տեղյակ եմ, որ սկզբում մեկնել եք ԱՄՆ՝ հանգստանալու։ Ինչու՞ երկար տևեց այդ հանգիստը։

Իսկզբանե նախատեսել էի երկարատև հանգիստ վերցնել, մի քիչ ավելի երկար մնալ ինքս ինձ հետ։ Համերգներ և կորպորատիվ երեկոներ վարելու շատ առաջարկներ ունեի Երևանում, արդեն պատրաստվում էի վերադառնալ, երբ հանակարծ այստեղ ստացա ավելի գայթակղիչ գործնական առաջարկ։

Կարծում եմ՝ խոսքը Հորիզոն TV-ի մասին է։ Կպատմե՞ք մանրամասներ, թե ինչ առաջարկ է դա։

Գործնական առաջարկներ շատ կային նաև Հայաստանից։ Ընտրություն ունեի, բայց այստեղ իմ ներկայությունն ավելի կարևոր էր։ Նախ՝ կարևորի մասին։ Այստեղ Հորիզոն հայկական հեռուստաընկերությունն առաջարկեց պատասխանատվություն ստանծնել և հեղինակել իրենց Prime Time հաղորդաշարը, որն ուղիղ եթերում կլինի ամեն աշխատանքային օր երեկոյան 9-10-ը։ Հաղորդման ձևաչափի վերաբերյալ շատ մանրամասներ դեռ չկան։ Այնուհետև Հորիզոն թիվիում, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, իմ պատասխանատվության տակ կդրվեն հատուկ նախագծերը, որոնք յուրաքանչյուր հեռուստաընկերության կարևորագույն թողարկումներն են։ Դրանք են, օրինակ, պարբերաբար կրկնվող հեռուստակամուրջներն ու ուղիղ միացումները Հայաստան, հատուկ տոնական թողարկումները՝ Սիրահարների օրը, Մայրության և գեղեցկության օրը, Ամանորյա ամփոփիչ թողարկումները, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն տարեթվերն ու դրանց կապակցությամբ տեղում իրականացվող խոշորագույն իրադարձությունների լուսաբանումը։ Օրինակ՝ Ապրիլի 24, Մայիսյան հաղթանակներ և այլն։ Անելիքները շատ են առաջիկայում, բայց քանի դեռ իմ կացության հարցը փաստաթղթային փուլում է, ժամանակից առաջ ընկնել չեմ ցանկանում։ Խոսելու հնարավորություն դեռ կունենանք։

Իսկ ի՞նչ պլաններ ունեք Հայաստանի հետ կապված։ Ե՞րբ սպասենք ձեր վերադարձին։

Ես միշտ հասցնում եմ լինել ամեն տեղ, որտեղ իմ կարիքն ավելի շատ է զգացվում։ Հայաստանում ևս արդդեն պլանավորված միջոցառումներ և համերգներ կան, որոնք պետք է ես վարեմ։ Կարծում եմ՝ ամռանը ժամանկավորապես այդտեղ կլինեմ։

Լիլիթ Հարությունյան

Լուսանկարները հաղորդավարի ինստագրամի էջից 

 

դիտվել է 10556 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Սուտ ասելս ո՞րն է, արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք» (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը մտահոգիչ է (Video)

«Բոհեմ»֊ի ևս մեկ համերգ տեղի կունենա այսօր

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը