Երևան
26 / Հունիս / 2019

Կանայք ինքնապաշտպանությունում՝ Սեւոն

Վանի հերոսամարտում տղամարդկանց կողքին մարտնչեցին ու հերոսացան շատ վանեցի հայուհիներ: Նրանց մեծ մասը թիկունքում հսկայական աշխատանք էր տանում Կարմիր Խաչի եւ Վասպուրականի հայ կանանց միության կազմում:

Վերջինս, որ բազում տարիներ տիկին Սողոմե Ջրբաշյանի եւ օրիորդներ Զարուհու, Հռիփսիմեի ու Արաքսի ղեկավարությամբ կարուձեւ էր ուսուցանում հայ օրիորդներին, կռիվի հաջորդող օրերին միացավ կազմակերպիչ հանձնախմբերին ու սկսեց հագուստ արտադրել զինվորների համար:

Ականատեսները վկայում են, որ թիկունքի աշխատանքներից զատ կանայք հրաշալի հետախուզում էին թուրքական դիրքերը, սուրհանդակ դառնում հայկական երկու դիրքերի համար: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը նրանցից մեկն էր, ում մասին վկայություններ կան բազմաթիվ աղբյուրներում:

Ապրիլի 11-ին հակառակորդի գրաված Շահբենդերյանի դիրքը լուռ էր. այնտեղից կրակ չէր բացվում: Հայերը թակարդի էին սպասում: Ոչ ոք չէր հավատում, որ դիրքի լռությունը պայմանավորված է նրանով, որ թշնամին լքել էր այն: Որոշվում է հետախուզություն կատարել, եւ համարձակ ու վտանգավոր քայլին դիմում է Շահբենդերյանի դիրքում աշխատող 19 տարեկան օրիորդը: Կարճահասակ, նվազ կազմվածքով, պեպենոտ դեմքով Իսկուհի Համբարձումյանը կամ քանքար Խամբոյի աղջիկ Սեւոն տղաների համար կերակուր էր պատրաստում, վիրավորների վերքերը կապում: Նա մաուզերի ատրճանակ էր կրում եւ ազատ ժամանակ կրակում թշնամու կողմը։

Վանեցի հայ աղջիկն իջեցնում է ուսից ատրճանակը, հանձնում այն տղաներին եւ ասում.

-Պահեք տասնոցս. եթէ ես զարնւեմ. գէթ ատրճանակս ազատւած կը լինի. որը ձեզի հարկաւոր է։

Ասում է ու անհետանում: Տղաները սրտատրոփ սպասում էին հետեւանքին:

Սեւոն իջնում է, հետախուզում այգին, ապա երկու հարկանի տունը եւ հեռվից տեղացող գնդակների տակ վերադառնում՝ բերելով զգեստի վրա բացված գնդակի անցքը։ Սեւոյի կյանքը հրաշքով է փրկվում: Սեւոն հայտնում է, որ դիրքը դատարկ է, հայերը հետ են վերցնում այն: Սեւոն Պատվո խաչի շքանշանին է արժանանում։

Լուսանկարը` Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 գրքի
________________________________________________
«Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք»:

https://www.facebook.com/266713070439882/photos/a.279171372527385/325556374555551/?type=3&theater&ifg=1

դիտվել է 4306 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է