Երևան
18 / Հունիս / 2019

100 հազար դոլար աղմկահարույց ֆիլմի հեղինակին. Քոչարյանը դժգոհ է մնացել

Lragir.am-ը գրել է. @bagramyan26 Տելեգրամ ալիքը տեղեկություն է տարածել, ըստ որի Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: Ըստ @bagramyan26 Տելեգրամ ալիքի՝ ֆիլմի պատվիրատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Միաժամանակ, Տելեգրամ ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, թե պատվիրատուն այդուհանդերձ մնացել է դժգոհ, քանի որ ակնկալել են, որ հեղինակը ավելի շատ մասնակիցներ կգտնի, որոնք կմեղադրեն Մարտի 1-ի համար Նիկոլ Փաշինյանին:

@bagramyan26 Տելեգրամ ալիքը նշում է, որ տեղեկությունը փոխանցել է նկարահանող խմբի անդամներից մեկը, ասելով, որ 100 հազար դոլարը եղել է անձնապես Ռոման Բաբայանի հոնորարը: Ըստ աղբյուրի, ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը գլխավորում է Կոնստանտին Զատուլինը: Ի դեպ, վերջերս Երեւանում իր առաջին նիստը գումարած Լազարեւյան ակումբը եւս Զատուլինի նախաձեռնությունն է, որին աջակցություն է հայտնել Քոչարյանը եւ մասնակցել այդ նիստին:

Հիշեցնենք, որ «Գործ համար Մարտի 1» ֆիլմը հեռարձակվել էր Հինգերորդ ալիք հեռուստաընկերությամբ, որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է Ռոբերտ Քոչարյանին մերձավոր գործարարի: Ֆիլմը բավական աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում, գնահատվելով մարտի 1-ի իրադարձությունները խեղաթյուրած եւ նենգափոխած:

Lragir.am 

դիտվել է 35255 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3