Երևան
19 / Օգոստոս / 2019

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը .Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այսօր նա կկալանավորվի»,- ասաց Մուրադյանը և հավելեց, որ որոշումը հիմնավոր և օրինական էր:

դիտվել է 7229 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին