Երևան
20 / Հունվար / 2020

Դատական համակարգի հակասականությունը

Lurer.com-ը գրել է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի վերաբերյալ. Գրիգորյանը կրկին կկալանավորվի, իսկ կալանավորման հիմքերը նույնն են մնացել: Այսպիսով՝ դատարանը մերժեց նաև պաշտպանական կողմի ներկայացրած 25 միլիոն դրամ գրավի միջնորդությունը, որը 2018թ. դեկտեմբերի 21–ին ընդունվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Գրիգորյանի կալանավորման որոշման վերաբերյալ՝ վերջինիս իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը իրավաբանության և տրամաբանության հետ կապ չունեցող, ինչպես նաև ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտ է:

Քիչ առաջ այս մասին խոսեց նաև Մանվել Գրիգորյանի տիկինը՝ Նազիկ Ամիրյանը և շեշտեց, որ երկրում չկա արդարադատություն և արդար դատավոր. «Բոլորը ենթարկվում են փողոցին»:

Հատկանշական է այն, որ 2018թ դեկտեմբերի 21-ին դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև նրա պաշտպանները պնդում էին, որ Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ:

Ակնհայտ է նաև այն, որ այս մեկ ամսվա ընթացքում Մանվել Գրիգորյանը չէր կարող անցնել բուժման կարևոր կուրսերը, ինչի մասին 7 ամիս շարունակ բարձրաձայնում էին պաշտպաններ Արսեն Մկրտչյանն ու Լևոն Բաղդասարյանը: Հիվանդությունները, որոնք օրենքով անհամատեղելի են կալանավորման հետ, չէին կարող բուժվել այսքան կարճ ժամանակահատվածում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

դիտվել է 11094 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից