Երևան
19 / Օգոստոս / 2019

Սահմանամերձ համայնքների հերոսական բնակիչներին հյուրընկալել էր հեքիաթային Ձմեռային այգին

Նոր տարվա հրաշքն այս անգամ իրականացավ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ իննը համայնքներում: Ռեժիսոր Կարո Բալյանի նախաձեռնությամբ, գործարար Տիգրան Հարությունյանի և Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանում էին՝ Չինարիի, Մովսեսի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Վերին Կարմիրաղբյուրի, Պառվաքարի, Չորաթանի, Արծվաբերդի, Այգեձորի 8-10 տարեկան դպրոցականները: Երկրի դարպասները պահող սահմանամերձ համայնքների հերոսական բնակիչներին հյուրընկալել էր հեքիաթային Ձմեռային այգին:

-Այս նախաձեռնությունը դեռ սկսել ենք օրեր առաջ՝ Մշակույթի նախարարության հետ, բայց տեսնելով երեխաների ակտիվությունն ու ոգևորությունը որոշեցինք ավելացնել Երևան եկող երեխաների քանակը: Դիմեցի Դիակոնիա բարեգործական հիմնադրամին: Նախկինում նրանց հետ չէի համագործակցել: Հանդիպեցի տիկին Ջամբազյանի հետ և նա անիջապես դրական պատասխան տվեց լսելով, որ խոսքը սահմանամերձ համայքներում բնակվող երեխաների մասին է: Նրանց շնորհիվ ևս 150 երեխա կարողացան դառնալ ամանորի հրաշքի մասնակից,- մեզ հետ զրույցում պատմեց ռեժիսոր Կարո Բալյանը:

Փոքրիկ Անին ութ տարեկան է: Երևանում էլի է եղել, բայց Ձմեռային այգում՝ ոչ:

-Երևանը շատ սիրում եմ: Միշտ սիրով եմ գալիս այստեղ, բայց ամենաշատը սիրում եմ այստեղի խաղալիքները,- ասում է Անին ու տխուր աչքերով շարունակում,- մեզ մոտ խաղալիքներն այդքան շատ չեն: Այս տարի ձմեռ պապիկից հեռախոս էի ուզել, բայց ոչինչ չէր բերել, երևի խելոք չեմ պահել ինձ:

Անին չհասցրեց խոսքն ավարտել, երբ տեսավ Սանտա Կլաուսին ու վազեց նրա մոտ:

Բարեգործական ցանկացած միջոցառում Ձմեռային այգու սեփականատեր Տիգրան Հարությունյանի համար կարևոր է, հատկապես երբ խոսքը սահմանամերձ համայնքների երեխաների մասին է:

-Մենք միշտ պատրաստ ենք տոն պարգևել երեխաներին՝ հատկապես սահմանամերձ համայնքների: Բոլոր հեքիաթներին մասնակցել են երեխաները, հյուրասիրություն է եղել նրանց համար: Միշտ պատրաստ ենք համագործակցել նման բարի միջոցառումների կազմակերպիչների հետ, ինչու ոչ նաև ինքներս կազմակերպել: Սա առաջին անգամը չէր, որ հյուրընկալում էինք երեխաների: Միշտ մասնակցել ենք ու պատրաստ ենք ամեն տարի էլ մասնակցել նման նախաձեռնությունների,- մեզ հետ զրույցում պատմեց այգու տնօրեն Մհեր Բաղդասարյանը:

Արծվաբերդի հիմնական դպրոցի ուսուցչուհի Մանուկյան Կարինեի խոսքով երեխաները շատ ոգևորված են և ուրախ:

-Ճանապարհը երկար էր, բայց բարձր տրամադրությամբ եկել ենք: Մեզ ուղեկցող էլֆը մի քանի օր երգելով, պարելով, խաղեր կազմակերպելով երեխաների համար երկար ճանապարհը իսկական տոն էր սարքում: Բոլորն էլ իրենց լավ էին զգում: Այստեղի մասին խոսք չկա: Սա արտակարգ նախաձեռնություն է: Այս տարիքի երեխաները երբեք նման ուշադրության չեն արժանացել: Շնորհակալ ենք թե Դիակոնիա բարեգործական հիմնադրամին, թե Ձմեռային այգուն: Կխնդրեի, որ հնարավորության դեպքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար նման միջոցառումներ հաճախ կազմակերպվեն,- եզրափակեց տիկին Մանուկյանը:

 

 

դիտվել է 3870 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին