Երևան
16 / Հունիս / 2019

Քոչարյանի և Սարգսյանի հետքերով...

Ազգային ժողովում դեռևս սպասում են արդեն իսկ ձևավորված կառավարության ծրագրին, որը պետք է ներկայացվի 20-օրյա ժամկետում: Ուշագրավ է այն, որ մասնավորապես ԱԺ-ում անհամբեր սպասում են ուժային կառույցների՝ ԱԱԾ և Ոստիկանության «ճակատագրին», քանի որ ներկայիս իշխանությունը հակված է դրանք թողնել վարչապետի ենթակայության տակ:

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս նախորդ տարվա մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրության ժամանակ իր ելույթում հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ կառավարության կառուցվածքում և ենթարկվեն խորհրդարանին։ Փաշինյանն իր հայտարարությունում մասնավորապես խոստացել է, որ կգնա կառուցվածքային նման փոփոխության. «Ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանում ստեղծվել է կառավարման սուպերվարչապետական մոդել, որում ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին։ Դա պետք է փոխվի, և ես կրկին հայտարարում եմ այդ մասին։ Կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ և պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այլ ոչ թե անձամբ վարչապետին»:

Նկատենք, որ նախկինում, դեռ ընդդիմություն եղած տարիներն, նմանօրինակ հայտարարություններով բազմիցս հանդես է եկել նաև ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մինչդեռ հիմա իր և քաղաքական թիմի մոտեցումն այլ է. պնդում են, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն դեպքում չպետք է հաշվետու լինեն խորհրդարանին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 10855 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3