Երևան
16 / Հունիս / 2019

Անսպասելի ընթացք Դավոսում. ինչով է զարմացրել Փաշինյանը

Դավոսի միջազգային տնտեսական համաժողովը Հայաստանի համար ստացավ անսպասելի ընթացք: Խոսքը Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին է: Միաժամանակ, առայժմ այդ հանդիպումն է, որ հանրային մեծ հետաքրքրություն է առաջացրել Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունից, որը առաջին դեմքի մակարդակով է:

Սա էլ հասկանալի է, հաշվի առնելով Արցախի հարցի նշանակությունը հանրության եւ ընդհանրապես պետականության համար: Միեւնույն ժամանակ, պետականության համար այդ նշանակությունը թերեւս ենթադրել է տալիս մոտենալ իրողությանն այլ կողմից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հենց նաեւ Արցախի հարցի համար թերեւս ավելի մեծ հետաքրքրություն պետք է լինի Դավոսի տնտեսական արդյունքի հանդեպ: Ի՞նչ արդյունք կհաջողի ապահովել Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունից հետո տնտեսա-քաղաքական հեղինակավոր այդ ֆորումին իր առաջին մասնակցությամբ:

Ի վերջո, Արցախի հարցում Հայաստանի խնդիրը՝ ներառյալ Արցախի հանրապետությունը, տնտեսական մրցունակությունը, արդիականությունը, պետական դիմադրունակությունն ու ըստ այդմ համաշխարհային կյանքում ստեղծարար տեղի ու դերի ամրագրումն է: Բարդ, աշխատատար, երկար ժամանակ ու ջանք պահանջող խնդիր: Սակայն հենց այդ խնդրի լուծումն է հենքը, որ ամուր է պահելու հայկական պետականության դիրքը բառի թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական իմաստով:

Այդ տեսանկյունից կարեւոր է, որ Դավոսի համաժողովին վարչապետ Փաշինյանի մասնակցությունը Հայաստանի հանրության տեսադաշտում հայտնվի այսպես ասած բուն էությամբ աչքի ընկնող որեւէ նշանակալի իրողությամբ, քան համաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, հայտարարվել է Հայաստանում ներդրումային մի քանի ծրագրերի հնարավորության, ներդրողների հետաքրքրության մասին: Իհարկե, այդօրինակ հայտարարությունները ուղեկցել են Հայաստանի հանրությանը տարիներ շարունակ: Հասկանալի է, որ ներկայում իրապես փոխվել է իրավիճակ, եւ Հայաստանի նոր իշխանությունը ապամոնտաժում է կառավարման համակարգի եւ կոռուպցիայի, կառավարման համակարգի եւ խոշոր բիզնեսի սերտաճումը: Անկասկած, այդ տարբերությունը տեսնում են նաեւ ներդրողները:

Ասել, թե նրանց համար դա բավարար է, միամտություն կլինի: Այդ իմաստով նոր կառավարությունն ունի արտաքին ներդրողներին լրացուցիչ եւ հիմնարար այլ ազդակների անհրաժեշտություն:

Ի վերջո, համաժողովին մասնակցությունը անշուշտ միայն կոնկրետ ներդրումային պայմանավորվածությունների քանակով չէ, որ պետք է չափվի, այլ նաեւ ընդհանրապես հարաբերությունների եւ շփումների հաստատման իրողություններով, երբ կարող են չլինել ներդրումային հստակ պայմանավորվածություններ, բայց լինի որոշակի փոխհարաբերության ճանապարհային քարտեզի մեկնարկ, որը կարող է հանգեցնել արդեն ներդրումային էֆեկտի:

Դավոսի համաժողովին մասնակցության առումով հետաքրքիր է նաեւ այդ հանգամանքը՝ կա՞ն կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք առնչվում են կառավարության շատ կոնկրետ ռեֆորմատորական քայլերի, եւ դրանց դեպքում հստակ են երաշխիքները, որ ներդրողները խոշոր նախագծեր կիրականացնեն Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը Դավոսից ուղիղ ֆեյսբուքյան կապի միջոցով հանրությանը հայտնեց, թե ինչ է իրենից ներկայացրել Ալեւի հետ հանդիպումը: Պակաս կարեւոր չէ, որ Փաշինյանը հանրությանը տեղեկացնի, թե ինչ է իրենից ներկայացրել մասնակցությունը Դավոսին, ինչով է զարմացրել կամ հետաքրքրել Հայաստանը եւ արդյունավետության տեսանկյունից ինչով կզարմանա Հայաստանի հանրությունը:

Lragir.am 

դիտվել է 36455 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3