Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Թաթային կհարկե՞ն

Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ճի՞շտ է, որ ինքն ասել է՝ «Թաթային ձեռք չտաք՝ նա մերն է», ասաց. «Թաթան համազգային է, նա ոչ միայն մերն է, այլ բոլորինն է, բայց եթե դուք կարծում եք, որ ինքն ավելի արտոնյալ է մյուսների համեմատ հարկեր վճարել-չվճարելու առումով՝ ո՛չ, այդպիսի հայտարարություն չի եղել և չի կարող լինել, ոչ ոք արտոնյալ չէ»:

Դիտարկմանը, թե ՊԵԿ աշխատակիցները այցելե՞լ են ռեստորաններ և ուսումնասիրե՞լ են, թե երգիչներն ինչ եկամուտներ ունեն, Անանյանը պատասխանեց, որ, այո՛, այցելել են, և եթե այդ սրահներում եղել են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձևակերպեն այդ անձանց աշխատանքը:


«Այո մենք ուզում ենք, որ շուո- բիզնեսը հարկվի, բայց նաև շոու-բիզնեսից էլ ենք այդպիսի ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի: Պետք է մոտակա ժամանակներում որոշակի քննարկումներ ունենանք և իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք պետք է իրականացնեին դեռևս տարիներ առաջ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

դիտվել է 7677 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն