Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Կարգին Հայկոյի անձը դառնում է խիստ ու չափազանց բարձր կոռուցիոն ռիսկի տակ գտնվող

Երեւանի քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգեւավճարների վերաբերյալ տեղեկատվությունը, քողարկվելով անձնական տվյալների պաշտպանության գործոնով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Քաղաքապետին կրկին անհրաժեշտություն կա հիշեցնել, որ քաղաքապետարանի աշխատողները հանրության կողմից վարձված աշխատողներ են, ճիշտ է՝ Կարգին Հայկոյի միջոցով, եւ նրանք ստանում են հանրության մուծած փողերը։ Եւ ուրեմն, հանրությունից այդ փողերը ստացողների վերաբերյալ տեղեկատվությունը կոծկելը ոչ միայն բարոյական չէ, այլեւ օրենքի խախտում է՝ մենք պետք է իմանանք մեր փողերից ով, ինչքան, եւ ինչի համար է ստացել։

Սակայն սա խնդրի միայն մի կողմն է։ Մեկ տոնածառի ու 9 Կամազի բարձր կոտռուպցիոն ռիսկերով պատմություններից հետո երբ քաղաքապետը թաքցնում է, թե ուր են հոսել 1 մլն դոլարի չափ մեր փողերը, նրա անձը դառնում է խիստ ու չափազանց բարձր կոռուցիոն ռիսկի տակ գտնվող, որի մասին ժամանակն է, որ վարչապետի համապատասխան օգնականը նոր ֆիլմ նկարի։

դիտվել է 16440 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը