Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Սոֆի՜կ, ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան

Մի օր առավոտյան Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ` աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է,փափկում և խանդաղատանքով ասում.

-Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:

-Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:

-Չէր ստացվի:Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին:Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր:
#լեզվի_կոմիտե

https://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/397687614138746/?type=3&theater

 

դիտվել է 42371 անգամ

Այս թեմայով

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին