Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

ՊԵԿ նախագահը այս կնոջը 2,5 միլիոն պարգևավճար է տվել. ինչու է ստում Անանյանը

Politik.am-ը գրում է․Երեկ հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը աննախադեպ շռայլ կերպով պետական միջոցների հաշվին պարգևատրել է իրեն և իր ենթականերին…

Անանյանը ինքն իրեն պարգևատրել է 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին 9 մլն. 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանին 6 մլն. 456 000 դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական,ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյանին 2 մլն. 763 000 դրամ (կան նաև այլ միլիոնանոց պարգևատրումներ)

Տեղեկատվության հրապարակումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեկնաբանեց…

«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց ՊԵԿ նախագահը…

Բայց պարզվում է` Դավիթ Անանյանը կամ չի տիրապետում իրավիճակին (սա քիչ հավանական է), կամ պարզապես ստում է, երբ ասում է, որ այդ մեծ գումարները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումներն են…

ՊԵԿ նախագահի խորհրդականը` քարտուղարուհին, (ի դեպ, Սաթինե Գզողյանը նաև Վարդան Արամյանի քարտուղարուհին է եղել) ըստ տեղեկատվության, ստացել է 2 միլիոն 763 000 դրամ, որից 220 հազարը,ըստ ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի, կազմում է օգնականի երկու ամսվա աշխատավարձը, և ստացվում է, որ նշված գումարից 2 միլիոն 543 000 դրամը կազմում է պարգևավճարը…

դիտվել է 76042 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն