Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Գների կտրուկ անկում. որ ապրանքներն են էժանանալու

Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:

«Դեռևս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների...

Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է և հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի:

Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին: Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ:

Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող», ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել: 

դիտվել է 76081 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)