Երևան
20 / Օգոստոս / 2019

Ռոբերտ Քոչարյանի անսպասելի ուղերձը. իրավիճակ է փոխվել

Lragir.am-ը գրել է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համախոհներին եւ համակիրներին ուղերձ է հղել բանտից, որտեղ խոսում է իր քաղբանտարկյալ լինելու մասին, հայտարարում, թե հետապնդումը հետ չի պահի իրեն քաղաքական գործունեությունից, հայտարարում, թե իր հետ տեղի ունեցողը ժամանակավոր է, եւ ստի ու ատելության վրա կառուցված իշխանությունը չի կարող ունենալ երկար կյանք:

Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը զգացել այդ ուղերձի կարիքը, որը մի կողմից կարծես թե հիշեցում է իր մասին, մյուս կողմից համախոհներին ոգեւորելու փորձ, որը Քոչարյանը գուցե ավարտեր «դուխով» կարգախոսով, եթե այն չլիներ թավշյա հեղափոխության կարգախոսը:

Երկրորդ նախագահը զգացել է, որ իր մասին մոռանու՞մ են: Հազիվ թե: Համենայն դեպս, ինքն էլ դա թույլ չտվեց, մարտի 1-ի մասին Ռոման Բաբայանի ֆիլմի հայտնի ցուցադրումով: Բայց դա առաջացրեց հակառակ էֆեկտ, բորբոքեց հանրության տրամադրությունն իր դեմ, իսկ Հանրային հեռուստաընկերությունն էլ ցուցադրեց Մարտի 1-ի մասին մեկ այլ ֆիլմ, որը նկարահանվել էր վաղուց եւ փաստացի մեղադրանք էր Ռոբերտ Քոչարյանի հասցեին:

Արդյոք երկրորդ նախագահի բանտից հղված ուղերձի նպատակը Ռոման Բաբայանի ֆիլմից եւ դրա ցուցադրումից ստացված բացասական, բումերանգի էֆեկտը չեզոքացնելն էր, գոնե իր համախոհների եւ համակիրների շրջանում, որոնք եւ գուցե ստացել են կամ կրել այդ հարվածի ծանրությունը:

Համենայն դեպս հետաքրքիր է, որ երկրորդ նախագահը բանտից հղված ուղերձով ոգի է տալիս իր համախոհներին, հորդորում է, որ չհուսահատվեն, նաեւ չկասկածեն, որ զբաղվելու է քաղաքական գործունեությամբ: Իսկ կա՞ր այդպիսի ոգեւորող ուղերձի անհրաժեշտություն:

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը հատկանշական է նաեւ մեկ այլ իրողության ֆոնին, կամ գուցե իրողությունների: Մի կողմից Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որը Հայաստանում նախկին իշխող համակարգին հարող շրջանակների համար դարձավ Փաշինյանին «դավադրության» կամ պարզապես «Արցախը հանձնելու» համար մեղադրելու առիթ:

Մյուս իրադարձությունն Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովն էր, որ շարունակվեց մի քանի օր, ավարտվեց նոր Բյուրոյի ձեւավորմամբ, կուսակցության փաստորեն նոր ղեկավարի ընտրությամբ՝ Հրանտ Մարգարյանին փոխարինեց Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ Կանադայից, ու Արցախի հարցի վերաբերյալ Ընդհանուր ժողովի հայտարարությամբ՝ Արցախի հարցում սակարկությունը բացառելու վերաբերյալ:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովից սպասում էր այլ բան, առավել եւս, որ Ընդհանուր ժողովը կարծես թե սկսեց նրա համար հուսադրող նոտայով: Հրանտ Մարգարյանը հայտարարեց մոտավորապես այն, ինչ բանտից հղված ուղերձում շոշափում է Ռոբերտ Քոչարյանը: Մարգարյանը քննադատեց նոր իշխանությանն ու հայտարարեց, թե հաջորդ ընտրությանը «տուն են ուղարկելու»:

Մանրամասն ՝ այստեղ

դիտվել է 49803 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին