Երևան
21 / Օգոստոս / 2019

Կենդանակերպի ամենանեղացկոտ նշանները

Անշուշտ, մեզնից յուրաքանչյուրն ունի բարեկամ կամ ծանոթ, որը միշտ նեղանում է: Բնավորության այս գիծը կապված է նաև կենդանակերպի նշանի հետ։ Ձեզ ենք ներկայացնում կենդանակերպի ամենանեղացկոտ նշանները։

1. Ձկներ

Ձկները շատ նեղացկոտ են: Մեկ սխալ բառն անգամ կարող է վնասել այդ մարդկանց զգացմունքները։ Նրանք նաև հիշաչար են և երկար ժամանակ չեն մոռանում ձեր ասած վատ խոսքերը։ Բառերով ներողություն խնդրելը դժվար կլինի: Որպես ներողության նշան կարող եք ձկներին խաղալիք նվիրել։

2. Աղեղնավորներ

Աղեղնավորները շատ ցավոտ կետեր ունեն, նրանք ծանր են տանում քննադատությունները։ Նրանք նեղանում են, սակայն փորձում են ցույց չտալ իրենց նեղացկոտությունը։ Նման պահերին նրանք լռում են, իսկ շրջապատում բոլորը հասկանում են, որ իրեն ընկերը նեղացել է։

3.Ցլեր

Ցլերը կարող են նույնիսկ գովասանքի խոսքերի տակ տեսնել վիրավորանք և ծաղրանք։ Նրանք այնքան երկար են նեղանում, որ որոշ ժամանակ անց նույնիսկ մոռանում են նեղանալու պատճառը։ Շատ հաճախ ուշադրություն գրավելու համար նրանք իրենց երեխայի պես են պահում։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Նյութը պատրաստեց՝ Մերի Մնացականյանը

դիտվել է 35010 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին